Արդյունքներից  մեկն էր ծրագրի չորս թիրախ մարզերի՝ Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի երիտասարդների համար ձեռներեցության դասընթացների կազմակերպումը։

Ծրագրի շրջանակներում իրականացրել էինք «Գործազրկությունն ու դրա պատճառները Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք մարզերում» թեմայով հետազոտություն, իրականացված Նլլի Մինասյանի կողմից։  Հետազոտության արդյունքների հիման վրա էլ որոշվեց կազմակերպել ձեռներեցության դասընթացներ։ Հետազոտության արդյունքները զարմանալի էին, քանի որ մենք հայտնաբերեցինք որոշ հետաքրքիր փաստեր և վիճակագրական տվյալներ, որոնք նույնպես անակնկալ էին մեզ համար։ Մարզերում գործազուրկների մեծամասնությունը 18-ից 34տ տարիքային խումբն է կազմում։ Երիտասարդությունը զբաղվածության շուկայի անորոշության ամենախոցելի մասն է կազմում։

2018-ի մարզերում գործազրկության մասին տվյալներն բաժանված են ըստ  մասնագիտությունների։  Աշխատանքի նվազագույն հնարավորությունները գրանցվում են տնտեսագիտության կամ հումանիտար գիտությունների բնագավառներում մասնագիտական կրթություն ունեցողների մոտ։ Նույն տարվա տվյալները ցույց են տալիս, որ թափուր աշխատատեղերի մեծ մասը պահանջում է աշխատող մեծածախ, մանրածախ և սպասարկման ոլորտներում։ Նման անհամապատասխանությունները գալիս են ավանդական ընտրություններրից (path dependency), քանի որ «հասարակությունը» որոշակի մասնագիտությունները տարանջատում է և համարում  դրանք էլ ավելի հեղիանակավոր կրթական հնարավորություն։

Սեփական բիզնես սկսելն ու դրանից ինչ որ հաջողված բան կառուցելը, այն մեկ հատկանշական օղակն էր, որը պահանջարկ ուներ բոլոր չորս մարզերում։ Երիտասարդությունը հետաքրքրված է և ցանկանում է ստեղծել իր սեփականը, սովորել նոր մի բան՝ իր, և իր ընտանիքը ապահովելու և տնտեսական աճին աջակցելու համար։

Որոշումն արդեն կայացվել էր և մեր խնդիրն էր գտնել այնպիսի մասնագետներ, ովքեր այս բոլոր հմտությունները կփոխանցեին հետաքրքրված երիտասարդությանը։

Մեր գլխավոր դասընթացավարն էր Հովհաննես Յերիցյանը (Ph.D.), ով նորարարության կառավարման և բիզնեսի զարգացման ոլորտներում փորձառու մասնագետ է։ Հովհաննեսը նաև Seaside Startup Summit-ի բիզնես զարգացման գծով տնօրենն է։ Seaside Startup Summit-ըհարթակ է, որ ստեղծվել է զարգացող ձեռնարկատերերի և ներդրողների համար։ Այնոչ-ֆորմալ ստարտափ միջոցառում է, որը հավաքում է համակարծիք մարդկանց գաղափարներ ներկայացնելու  ևգիտելիքների փոխանակման համար, որի արդյունքում հնարավոր է նաև շահել դրամաշնորհներ կամ ստանալ ներդրումներ։ Այս միջոցառումը շատ հայտնի է 2016-ից սկսած հենց Sevan Startup Summit անունով։

Հովհաննեսի հետ միասին դասընթացը վարեց իր գործընկեր Արշակ Կարապետյանը, ով հմուտ բիզնես խորհրդատու է։ Ե՛վ Արշակը, և՛ Հովհաննեսը Nation in Action նախաձեռնության համահիմնադիրներն են, որը երիտասարդության համար ոչ ֆորմալ կրթական, ձեռնարկատիրական և մասնագիտական զարգացման հարթակ է։ Հարթակի նպատակն է աջակցել շահագրգիռ կողմերին և դառնալ ազգային և տեղական տնտեսական մակարդակներում փոփոխությունների գործակալ։

Հովհաննեսն ու Արշակը  ձեռներեցության դասընթաացների ժամանակ շատ մանրամասն ներկայացրեցին բիզնես սկսելու, բիզնես պլան մշակելու և այլ քայլեր անելու մասին տեղեկություններ, իրականացրին աշխատանքային քննարկումներ յուրաքանչուր մարզում խմբերի հետ։ Խմբերը տարբերվում էին ըստ տարածաշրջանի, և հետաքրքիր էր տեսնել յուրաքանչյուր ոլորտի ուղղվածությունը և հետաքրքրության փոփոխությունները։ Մասնակիցներից ոմանք եկել էին արդեն ստեղծված բիզնես մոդելներով, որոնք ներկայումս ակտիվ գործունություն են ցուցաբերում, և ցանկանում էլ ավելի զարգանալ՝ սովորելովնոր մեթոդներ իրենց բիզնեսներն ավելի հաջողակ դարձնելու համար։ Կային նաև այլ մասնակիցներ, որոնքեկել էին շատ ավելի քիչ գիտելիքներով և ունեին նպատակներ՝ որոշակի ոլորտում հիմնելու իրենց բիզնեսը։ Չնայած մասնակիցները իրենց բիզնեսի մեջ գտնվում էին բոլորովին տարբեր փուլերում,  մեր դասընթացավարները լավ պատրաստված էին յուրաքանչյուրին անհրաժեշտ տեղեկատվություն և հմտություն տրամադրելու գործում։

Ընդհանուր առմամբ, ձեռներեցության դասընթացները մեր ծրագրի կարևոր փուլն էին կազմում և մենք ուրախ ենք, որ կարողացանք նման հնարավորություններ ընձեռնել հետաքրքրված երիտասարդներին հենց իրենց մարզերում։

Հետևեք մեզ՝ իմանալու, թե որոնք են հաջորդ տարվա մեր նպատակները, և տեսնելու թե  ինչպես է զարգանում «Ապագայի Հմտություններ» ծրագիրը։