Նախորդ մի քանի տարիների ընթացքում Կոլբա լաբը մի քանի ինկուբացիոն շրջանների միջոցով աջակցել է տասնյակ սոցիալական ստարտափերի, կազմակերպել թեմատիկ նորարարար գաղափարների մրցույթներսոցիալական նորարարության ճամբար կլիմայի փոփոխության վերաբերյալ: Բացի վերոնշյալ մրցույթներից, Կոլբա լաբի ստարտափ ինկուբատորը մշտապես ընդունում է քաղաքացիների  թարմ գաղափարները Գաղափարների բաց մրցույթի շրջանակներում:

Ամեն թեմատիկ մրցույթ ունի իր առանձնահատկությունները, բայց  կան երեք հիմնական չափանիշներ, որոնք օգնում են մեզ  լավագույն գաղափարների ընտրության հարցում.

Ինչպես է դիմորդը ընկալում առաջ քաշած խնդիրը:

Ինչի վրա ենք մենք ուշադրություն դարձնում (գնահատելով առավելագույնը 10 միավոր):

Որքանո՞վ են օգտատիրոջ կարիքներն ու նախասիրությունները ներառվել խնդրի հետազոտության փուլում: Արդյո՞ք արդիական է առաջ քաշած խնդրի լուծումը մշակել տրված ժամանակահատվածում:

Առաջարկած լուծման որակը:

Ինչի վրա ենք մենք ուշադրություն դարձնում (գնահատելով առավելագույնը 20 միավոր):

Որքանո՞վ է առաջարկված լուծումը նորարար: Արդյո՞ք առաջարկված լուծումը իրոք կլուծի առաջ քաշած խնդիրը: Ինչպիսի՞ սոցիալական ազդեցություն կունենա լուծում:

Դիմորդի կարողությունները ու ցանկությունները

Ինչի վրա ենք մենք ուշադրություն դարձնում (գնահատելով առավելագույնը 10 միավոր):

Որքանո՞վ են դիմորդի գիտելիքներն ու փորձն օգնելու մշակված լուծման իրականացմանը: Որքանո՞վ է դիմորդը պատրաստ ռեսուրսներ տրամադրել լուծումը իրականացնելու համար:

Տեղեկացված լինելով ընտրության ընթացքին, ձեր թիմն ու գաղափարն այժմ ավելի մեծ հավանականությամբ կարող են հասնել մրցույթի վերջնական փուլին: Հետեւեք մեր մրցույթների էջին, քանի որ առաջիկա երկու տարվա մեջ հայտարարելու ենք նորարար գաղափարների երեք մրցույթ եւ շատ մեծ հույս ունենք ստանալ ձեր հետաքրքիր գաղափարները եւ համագործակցության հնարավորություն ունենալ ձեզ հետ: