ՀԹԲ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԶԾ/Կոլբա լաբն ադապտիվ կառավարման իր հմտությունները կկիրառի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարների հավաքագրման նպատակով: Այս գործընթացի միջոցով հավաքագրված գաղափարները եւ փոքրածավալ սոցիալական ծրագրերը կօգտագործվեն քաղաքացիներին կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարին ներգրավելու համար։ Ծրագրի արդյունքները կներառեն հետեւյալը.

  • Կառավարության, ՔՀԿ-ների եւ ակտիվիստների համատեղ ջանքերով նախագծված եւ ներկայացված ՀԹԲ (հաշվետվողականություն, թափանցիկություն, բարեվարքություն) ուղղվածության առնվազն երեք ծրագիր
  • ՀԹԲ-ի ծրագրերի եւ ՀԹԲ-ի ազգային շրջանակով սահմանված միջոցառումների միջեւ համագործակցության ձեւավորում

Սա կնպաստի հետեւյալ արդյունքներին.

  • Քաղաքացիներն ավելի մեծ չափով են ներգրավված ՀԹԲ-ի նախաձեռնությունների իրականացման գործընթացին
  • Պետական քաղաքականությունը խարսխված է քաղաքացիների գործողությունների եւ շահերի պաշտպանության վրա
  • Քաղաքացիների շրջանում մեծացել է վերահսկողության զգացումը։

Գաղափարների հավաքագրման նախկին փորձից ելնելով՝ ՄԱԶԾ-ն եզրակացրել է, որ ակտիվիստներից ստացված գաղափարների որակը համաչափ է կամ համարժեք ինկուբացիոն շրջանի սկզբում մրցույթի պայմաններում նշված խնդիրների ինքնատիպությանը: Ըստ այդմ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը կհավաքագրի գաղափարներ, որոնք համահունչ են ՀԹԲ-ի ազգային շրջանակի առաջնահերթություններին։ Այս կենտրոնացված մոտեցումը կօգնի ապահովել ինկուբացիայի շրջանում ծնված գաղափարների եւ փոքրածավալ սոցիալական ծրագրերի կիրառելիությունը Կառավարության՝ ՀԲԹ-ի օրակարգի համար, եւ, այդպիսով՝ դրանց ընդլայնումը եւ կայունությունը։