Նորարարությունը սովորական բաները տարբեր, արտասովոր ու նոր անելու դրսեւորումն է: Դա հնարավոր է անել գործող միջոցները առավել արդյունավետ դարձնելու միջոցով՝ փոփոխելով նպատակին հասնելու քայլերի տրամաբանությունը կամ միգուցե լրիվ ուրիշ քայլեր ձեռնարկելով:

Կոլբա լաբի ինկուբատորն ընդունում է քաղաքացիների դիմումները, որտեղ միասին հետազոտում ու քննում ենք նորարար գաղափարներ, որոնք ենթադրում են ինչպես տեխնոլոգիական,այնպես ոչ տեխնոլոգիական լուծումներ: Կոլբա լաբն աջակցում է , որպեսզի  գաղափարը դառնա ծրագիր կամ նոր սոցիալական ծառայություն ու տարածվի հասարակության մեջ:

Մենք փնտրում ենք հենց ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողների, ովքեր ուզում են փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Չկա սխալ գաղափար, եթե դու ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, միացեք մեր նորարար գաղափարների մրցույթներին:

Առաջիկա երկու տարիների ընթացքում Կոլբա լաբը հայտարարելու է նորարար գաղափարների երեք մրցույթ: Այս անգամ դուք հնարավորություն ունեք մեր հաջորդ մրցույթի թեման ինքներդ որոշելու: Դրա համար անհրաժեշտ է քվեարկել ձեր նախընտրած թեմայի համար այստեղ, որտեղ 3-ը համապատասխանում է առավել նախընտրելի թեմային, իսկ 1-ը ՝  պակաս նախընտրելի թեմային: Եթե ցանկում չգտնեք ձեզ հետաքրքրող թեման, կարող եք ավելացնել այն վերջին դաշտում: