Կոլբա լաբի կողմից հայտարարված տեղական ինքնակառավարման մասին նորարար գաղափարների մրցույթի արդյունքում 60 դիմում ենք ստացել: Դիմումների գնահատման համար կազմվել էր մասնագիտական ժյուրի, որի կազմում կային ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասնագետներ: Երևանից ու Հայաստանի մարզերից ստացված գաղափարները վերաբերում էին հանրային ծառայությունների տարբեր ոլորտներին՝ հանրային տրանսպորտից մինչ առողջապահություն: Ձեզանից ոմանք առաջարկում էին նոր ծառայություններ, ոմանք առկա ծառայությունների բարելավման ուղիներ էին փնտրում: Ընտրությունը կատարելը հեշտ չէր: Ահա այն 10 գաղափարները, որոնք անցել են եզրափակիչ փուլ.

1.  Արսեն Վարդանյան – Արևային մարտկոցներով աշխատող գիշերային լուսավորության հենասյուներ

2.  Գայանե -Լուսափորներ, որոնք աշխատում են արևային էներգիայով

3.  Ղարիբ Հարությունյան – Մեր փողերը՝ վիզուալ համայնքի բյուջե

4.  «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» նախաձեռնող խումբ – «Մաքուր համայնք եռանկյունի»

5.  Կարապետ Գյումջիբաշյան -Սոցիալական ՏԻՄ

6.  Նելլի Մանուկյան-Առողջ առողջապահություն Գավառում

7.  Սերգեյ Տոնոյան-Հասարակական տրանսպորտի սակագների ձևավորում

8.  Շուշան Դոյդոյան-Պաշտոնական ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ

9.  ՀամայնքայինԶարգացմանՆորարականԿենտրոնՀԿ – ՏԻՄծառայություններիէլեկտրոնայինկառավարմանհամակարգ

10. Արթուր Դոլմաջյան – Հանրային տրասնպորտի հասանելիություն

Եզրափակիչ փուլը իրենից ներկայացնում է գաղափարից դեպի ծրագիր տանող բազմաթիվ հանդիպումների շարք, ներառյալ նախագծերի դիզայնի, գնահատման, մշակման, էքսպերտային խորհրդատվություններ ու դիտարկումներ: Ավելի մանրամասն այն մասին, թե ինչ է սպասվում եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին կարող եք կարդալ այստեղ:

Այն մասնակիցները, ովքեր չեն անցել եզրափակիչ փուլ, բայց հետաքրքրված են հանդիպումներին մասնակցելու մեջ, կարող են ընտրել վերոնշյալ 9 գաղափարներից իրենց համար առավել հետաքրքիրը և միանալ համապատասխան աշխատանքյին խմբին: Հետաքրքրության դեպքում տեղեկացրեք Կոլբա լաբին, գրելով idea@kolba.am հասցեին և նշելով ձեր նախընտրած գաղափարը: Հետագա հանդիպումների ժամանակացույցը շուտով կհրապարակվի մեր կայքի «Նորություններ» բաժնում:

Եզրափակիչ փուլի աշխատանքների արդյունքում գաղափարների հեղինակները կներկայացնեն իրենց ծրագրերը փորձագետներին և լայն հանրությանը, որից հետո լավագույնները կստանան աջակցություն՝ ծրագրի իրականացման համար: