Կառավարման գործիքների և միջոցների մոդեռնիզացումը պակաս կարևոր չէ բոլոր կողմերի միջև վստահություն և արդյունավետ հաղորդակցություն հաստատման համար: «Նորարար առաջընթացը» ծրագրի ընթացքում գաղափարների մրցույթներ կիրականացվեն նաև Կառավարության ներսում՝ առավել արդյունավետ ընթացակարգեր, բաց կառավարման նոր լուծումներ և հաղորդակցային նոր գործիքներ խթանելու նպատակով:
Ծրագրի մեկնարկային նախաձեռնությունը այս ուղղությամբ «Հանրային կառավարման նորարարության շաբաթն» էր, որտեղ միջոցառումների ու քննարկումների միջոցով ուսումնասիրեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում հանրային կառավարման նորարարությունը եւ ինչ է հնարավոր ձեռնարկել այս ոլորտում: Միացյալ Թագավորությունում գործող հայտնի խորհրդատվական «FutureGov» գործակալության փորձագետներն համագործակցելու են Կոլբա լաբի հետ այս հարցում ծրագրի ողջ ընթացքում:

Ծրագրի ավարտին նախատեսվում է մշակել Կառավարման նորարարական լաբորատորիայի հայեցակարգ, որ թույլ կտա մասնակցային մոտեցմամբ մշակել հանրային ծառայությունները: