Ամենամսյա այս հանրային հանդիպումները բաց են լայն հանրությանը և լավ հնարավորություն են բոլոր հետաքրքրված անձանց՝ միանալու Կոլբա լաբի համայնքին, շփվելով նորարար մտածողությամբ մարդկանց հետ, ովքեր իրենց շուրջը խնդիրներ են տեսնում ու փորձում դրանց արձագանքելու բազմազան նորարար լուծումներ մշակել:

Կոլբա-զրուցարանների ընթացքում արդի թեմաները քննարկվում են ոչ ֆորմալ միջավայրում՝ համախմբելով ակտիվ քաղաքացիներին, զարգացման ծրագրերում ներգրավված մասնագետներին, պետական աշխատողներին: Այս հանդիպումները հարթակ են հանդիսանում զարգացման հիմնախնդիրներ ու լուծումներ  քննարկելու՝ զարգացման ընդհանուր օրակարգ մշակելու նպատակով:

2014 թվից ի վեր Կոլբա լաբն ունեցել է Կոլբա-զրուցարան ձևաչափի հանդիպումներ տարբեր թեմաների շուրջ՝ բաց տվյալների մասին քննարկումից մինչև Վարքագծի անատոմիակիբերհանցավորությունների և սոցիալական ձեռներեցության մասին քննարկումներ:

Այս հանդիպումները բոլորի համար են՝ սա բաց հարթակ է, որտեղ փոխանակվում են մտքեր ու գիտելիք, սա կոնֆերանսի կամ որևէ այլ պաշտոնական ձևաչափի հանդիպում չէ: Պարտադիր պայմաններից են միայն հետաքրքրասիրությունն ու եռանդը: Եթե ուզում եք շփվել հետաքրքիր մարդկանց հետ, կամ պարզապես ուզում եք լսել ձեզ հետաքրքրող թեմատիկ ելույթը կամ ծանոթանալ Կոլբա լաբի թիմի հետ՝ մենք ուրախ կլինենք ձեզ տեսնել բոլոր դեպքերում:

Ի դեպ, նախորդ քննարկումների թեմաների ընտրությունը կատարվել է մեր օգտատերերի (այսինքն ՁԵՐ) նախընտրությունների հիման վրա: Առաջիկայում կայանալիք Կոլբա-զրուցարանների թեմաների ընտրության վերաբերյալ ձեր կարծիքը կարող եք հայտնել այստեղ: