Վերջերս կիրառվող ու շատ մեծ ճանաչում ձեռք բերած քրաուդֆանդինգը փորձարարական ու նորարար գաղափարներ իրականացնելու համար դարձել է ամենաիրատեսական տարբերակներից մեկը: Ցանկացած ոք կարող է սկսել իր դրամահավաքի արշավը, գրանցվելով դրա համար նախատեսված հարթակներում։ Նմանատիպ պլատֆորմները հայտվնում են համացանցում բառացիորեն ամեն օր, այդ պատճառով օգտակար է մեկ տեղում հավաքված ունենալ հայկական ու միջազգային կայքերի հղումները: Սակայն այս ոլորտի դինամիկ լինելու պատճառով հնարավոր չէ կազմել սպառիչ ցանկ, այդ պատճառով պարզապես փորձել եմ ներկայացնել դրանցից մի քանիսը, որոնք առավել երկար կյանք են ունեցել ցանցում, հասցրել են որոշակի վստահություն ու լավ համբավ ձեռք բերել։Ինչպես նաեւ առանձնացրել եմ հայկական ծագում ունեցող կայքերը։

Եթե ուզում եք նմանատիպ ռեսուրսների սպառիչ ցուցակ, կարող եք հետեւել դրանց այստեղ եւ պարբերաբար որոնել համացանցում՝ ձեզ համար թարմացվող տվյալների բազա ստեղծելու համար։

Indiegogo.  2007-ին հիմնված այս պլատֆորմը ստեղծված էր աջակցելու կինեմատոգրաֆիայի ասպարեզի մտքերը, սակայն այժմ այստեղ կարող եք գտնել ցանկացած ոլորտին վերաբերող դիմում։ Այս պլատֆորմի հետ աշխատանքի երկու տարբերակ կա՝ ճկուն ու ֆիքսված։  Առաջինի դեպքում, եթե դուք ձեր նախատեսած գումարը չեք կարողանում հավաքել ծրագրված ժամանակի ընթացքում, վճարում եք 9% <տուգանք> կայքին, իսկ եթե կարողանում եք հավաքել ձեզ անհրաժեշտ գումարը, ապա դրա 4%  վճարում եք կայքին։

Ֆիքսված սակագինը ընտրելու դեպքում, եթե չեք հավաքում ի սկզբանե ծրագրված գումարը, ապա հավաքված գումարը վերադարձվում է բոլոր այն մարդկանց, ով փորձել էր օգնել ձեզ, իսկ եթե հաջողվում է հավաքել գումարը, ապա նորից 4%  վճարում եք կայքին։ Ուշադրություն դարձրեք,  թե որ արժույթով ու համակարգող եք ընդունելու գումարը, քանի որ ձեզ փող փոխանցողներից էլ ենպահումներ անելու:

Kickstarter, որը սկսեց իր աշխատանքը 2009-ին, ավելի խիստ պահանջներ ունի առաջադրվող արշավների վերաբերյալ։ Մինչ արշավը կունենա իր էջը պլատֆորմի վրա, այն պետք է անցնի հաստատում ու ստուգում (1-3 աշխատանքային օրվա ընթացքում), ինչից հետո միայն կլինի հասանելի օնլայն հանրությանը։ Ինչպես նկարագրում են տարբեր հոդվածներում Kickstarter-ի մոտեցումը ՝ ոչինիչ կամ ամեն ինչ։ Այսինքն, եթե դուք չեք հասնում ձեր արշավի նպատակին պլանավորած ժամանակահատվածում, ապա ողջ հավաքված գումարը վերադարձվում է։ Եթե անհրաժեշտ գումարը հավաքված է, Kickstarter գանձում է դրա 5 %,  ինչպես նաեւ հնարավոր են լրացուցիչ 3-5 % գանձումներ փոխանցումներից։ Շատերն ասում են, որ այն արշավները, որոնք չեն անցնում Kickstarter-ի պահանջները, ի վերջո հայտվում են Indiegogo-ում։

Կան այլ հարթակներ, օրինակ բրիտանական crowdfunder-ը, որն առաջարկում է ձեզ օգնող մարդկանց առաջարկել որեւէ պարգեւատրում /օրինակ եթե թեյի արտադրության համար եք դրամահավաքը ծավալում, կարող եք խոստանալ  մեկ տուփ թեյ ամեն տված $10-ի դիմաց/։ Կա մեկ այլ հայտնի հարթակ peerbackers.com, որի թիրախային աուդիտորիան սկսնակ ձեռներեցներն ու բիզնես մարդիկ են եւ որն ունի անգամ Քրաուդֆանդինգի ակադեմիա, որտեղ ձեզ կսովորացնեն, թե ինչպես գրագետ ու արդյունավետ կազմակերպել քրաուդֆանդինգային արշավը։ 2010-ին մեկնարկած մեկ այլ հարթակ՝ http://www.rockethub.com/ ի սկզբանե ստեղծված էր որպես աջակից քրաուդֆանդիգի հարթակ արվեստագետների համար, սակայն ժամանակի ընթացքում գիտական ծրագրերի համար էլ դրամահավաք թույլատրեց ու հիմա արդեն ունի ամենամյա մրցույթ՝ հատուկ գիտական  ծրագրերի ֆինանսավորման համար։

Մերոնք

Հայկական ամենահայտնի հարթակներից է Onearmenia—ն, աջակցել է բազմաթիվ նախաձեռնությունների։ Այն օգտագործում է indiegogo-ն որպես հենքային հարթակ՝ արշավներն իրականացնելու համար։ Չափանիշները նույնն են, ինչ indiegogo-ինը ու գրեթե բոլոր ծրագրերն էլ ունեն ուղեկցող վիդեոներ, որոնք ավելի համոզիչ են դարձնում արշավի կարիքները։ Կարող եք հետեւել նրանց ֆեյսբուքում ու թվիթերում։

Hophop.am համեմատաբար ավելի նոր հարթակ է Digital Pomegranate կողմից ստեղծված։ Կայքում առկա նյութերից մեծ մասը անգլերեն է, բայց այդուհանդերձ կա մանրամասն նկարագիր, ինչպես սկսել ու ինչ ակնկալել ձեր արշավից։ Հարթաըկ գանձում է 3% ձեր արշավի նպատակային գումարից։ Կարող եք հետեւել նրանց ֆեյսբուքում ու թվիթերում։

Ayo! հարթակը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի, որն իրականացնում է բազմատեսակ քրաուդֆանդինգային արշավներ համայնքային զարգացման ծրագրերի իրականացման համար։ Կայքում կա հայտի լրացման ձեւ, որը կօգնի ձեզ սկսել ձեր արշավը։ Թիմը կարող է նաեւ խորհրդատվություն տալ, թե ինչպես սկսել ու  առավել արդյուանվետ իրականացնել ձեր արշավը։ Կարող եք միանալ նրանց ֆեյսբուքում ու թվիթերում։

Բուսթբլումը հիմնադրվել է  Աիդա Լրասթորզյանի ու Վահե Ֆերմանջյանի կողմից։ Սա նույնպես նորաստեղծ հարթակներից է, որտեղ կարող եք գտնել նախկինում մեկնարկած, ինչպես նաեւ ընթացիկ արշավներ։ Չնայած որ կայքում տեղադրված նյութերի մեծ մասը անգլերեն են, կան բազմաթիվ օգտակար նյութեր, յուրահատուկ խորհուրդներով, թե ինչպես մշակել ու իրականացնել արդյունավետ քրաուդֆանդինգային արշավ։ Նրանց նույնպես կարելի է գտնել ֆեսյբուքում ու թվիթերում։

Այս բոլոր հարթակներում արշավը սկսելու համար  անհրաժեշտ է անգլերենի տարրական իամցություն, քանի որ անգամ հայկական  պլատֆորմներում  նյութերը եւ լրացման հայտաձեւերը հուշում են անգլերեն լրացնել: Միգուցե սա այն պատճառով է, որ հնարավոր աջակիցները կարող են հայալեզու չլինել ու որպես թիրախ պետք է  դիտարկել ավելի լայն լսարանը: