Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի շրջանակում, ՄԱԶԾ/Կոլբա լաբը քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) հետ համագործակցության ակնկալիքով հայտարարում է գաղափարների հատուկ մրցույթ, որի շրջանակներում կձևավորվեն երիտասարդական նորարարական գաղափարներ։ Մրցույթը հնարավորություն կտա հավաքագրել երիտասարդ նորարարների խմբեր, որոնք կստեղծեն եւ կփորձարկեն ապագային ուղղված գաղափարներ:
Համառոտ նկարագիր
Գաղափարների մրցույթին կարող են դիմել Հայստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները (ՔՀԿ)։ Ընտրված գաղափարը կստանա մինչեւ 8000 ԱՄՆ դոլար Հայաստանում ծրագրի պիլոտային փուլն իրականացնելու համար, առավելագույնը 4 ամսվա ընթացքում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ. Հունիսի 22-ն է։ Դիմելու համար պետք է լրացնել հետեւյալ առցանց հայտը։
Ծրագրի նպատակները
ՄԱԶԾ-ն փնտրում է տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, որոնց հետ համագործակցությամբ կիրականացնի գաղափարներ, որոնք կաջակցեն Հայաստանցիների համար ավելի լավ ապագայի ստեղծմանը՝ դրանց ձեւավորման եւ ինկուբացիայի շնորհիվ։ Այս բաղադրիչը պետք է իրականացվի երիտասարդների ակտիվ մասնակցությամբ եւ պետք է ունենա հետեւյալ կետերը.
- երիտասարդների մոբիլիզացիա,
- գաղափարներ, որոնք կգեներացվեն սցենարների մշակման միջոցով,
- նախընտրելի ապագային ուղղված հատուկ նորարարական լուծումների ձեւավորում,
- գաղափարների ինկուբացիա, որի արդյունքում գաղափարները կդառնան իրատեսական նախագծեր եւ/կամ պրոդուկտներ։
Ակնկալվում է, որ դիմումները ներկայացնեն անհատական մեթոդաբանական մոտեցումներ նախագծի յուրաքանչյուր փուլի համար։
Գերակա թեմաները
Որպես ապագայի ընդհանուր տեսլական, ՔՀԿ-ներից ակնկալվում է անհատական առաջարկներ ներկայացնել հետեւյալ ուղղություններով՝
- Երիտասարդության ապագա. Կրթված և հետազոտական հետազոտությունների հիման վրա հիմնված Հայաստան. Երիտասարդության նկրտումներ; նոր հմտություններ և աշխատատեղեր; կրթություն; հասարակական տարածքներ; բաց տարածքներ; թանգարաններ, գրադարաններ և այլընտրանքային կրթական և գիտական շրջանակներ, հետազոտություն և զարգացում նոր դարաշրջանում; գաղափարների և համագործակցության տարածքներ, երիտասարդների համար հաճելի ուսուցում; հետազոտություն և զարգացում նոր դարաշրջանում; ամենաշատ պահանջվող գիտական տիրույթները; տարածություն և ժամանակ; այլընտրանքային մեթոդներ գիտության կրթության ոլորտում; և այլն
- Դիմադրողական Հայաստան համապատասխան քաղաքացիական պաշտպանությամբ. Շոկային եւ անորոշ իրավիճակների անդրադարձ, բնապահպանական եւ մարդածին աղետներ, համախոհների աջակցություն քաղաքացիական պաշտպանության ոլորտում, եւ այլն։
- Ստեղծագործական արդյունաբերություն. ստեղծարար Հայաստանը մասշտաբով. Ստեղծագործական արդյունաբերություն, նոր մեդիա; տեսողական արվեստ; արվեստ և արհեստ; պատմություն և մշակույթ; արվեստ և տեխնոլոգիաներ; և այլն
- Տաղանդների հանգույց Հայաստան; Գրավչության կետեր; տաղանդների ստեղծում, ներգրավում և պահպանում. այն, ինչ մեզ պետք է տաղանդ ներգրավելու համար (համատեղ աշխատելը և համակեցությունը; զվարճանք, բաց տարածքներ, հասարակական տարածքներ, միջոցառումներ և այլն)
Մրցույթին դիմելու չափանիշներն են՝
- Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները։ Երիտասարդական ծրագրեր իրականացնելու նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։
- Բոլոր դիմումները պետք է ուղղված լինեն լուծումների, որոնք կիրականացվեն Հայաստանում, միաժամանակ հնարավորություն տալով դրանք կիրառել տարածաշրջանում կամ աշխարհում:
- Նախընտրությունը կտրվի բնօրինակ աշխատանքը ներկայացնող խմբերին, այսինքն գաղափարների, որոնք նախկինում չեն ներկայացվել այլ մրցույթների ժամանակ:
- Բոլոր հայտերը ենթակա կլինեն ստուգման՝ աշխատանքների ինքնատիպության մեջ համոզվելու համար:
- Դրամաշնորհը կփոխանցվի` հիմնվելով ՄԱԶԾ նորարարական դրամաշնորհների տրամադրման ընթացակարգի վրա։
Ծրագրի ընտրության գործընթաց
Դիմումներ
Դիմում-հայտերը պետք է ներկայացվեն մինչ 2021, Հունիսի 22-ը ժամը 23:00: Դիմումները պետք է ներկայացվեն առցանց՝ հետևյալ հայտադիմումով, որի մեջ պետք է նշված լինի.
- Դիմող թիմի մանրամասները. թիմի անունը, թիմի ղեկավարի և թիմի բոլոր անդամների անունները` թիմի յուրաքանչյուր անդամի կարճ կենսագրության հետ միասին (առավելագունը 100 բառ):
- Հարցաշար. Պատասխանները պետք է հստակ ձեւակերպված լինեն, նշելով առաջարկվող լուծումը: Լուծումը պետք է պարունակի մեթոդաբանական մոտեցում գերակա թեմաների շուրջ։ Այն պետք է նաեւ ներառի տեղեկատվություն թիմի տեխնիկական կարողությունների վերաբերյալ:
Գնահատում
Բոլոր հայտերը կգնահատվեն, նախնական կընտրվի առավելագույնը 3 թիմ` մրցույթի հաջորդ փուլ անցնելու համար: Ընտրված թիմերը կտեղեկացվեն մինչև 2021 թ. Հուլիսի 10-ը, ժամը 17:00:
Հայտերը գնահատվելու են հետևյալ չափանիշներով.
- Լուծման համապատասխանությունը հստակ սահմանված մարտահրավերին և առաջարկող լուծման հիմնավորվածությունը` 30%
- Գործառնական եւ տեխնիկական իրագործելիություն, մասշտաբայնություն եւ ծրագրի կայունույթունը` 25%
- Նորարարությունը՝ 25%
- Կազմակերպության կամ թիմի որակավորումը, կարողություններն ու փորձը՝ 20%
Ընտրված լուծումները կստանան մինչև 8000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում Հայաստանում պիլոտային նախագծի իրականացման համար, որը կիրականացվի 4 ամիսների ընթացքում:
Հարցերի դեպքում, էլեկտրոնային փոստով դիմեք ՄԱԶԾ/Կոլբա լաբի ծրագրի ղեկավար Հովհաննես Երիցյանին (hovhannes.yeritsyan@undp.org)
***
Այս նախաձեռնությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: