ՄԱԿ-ի Զարզագման ծրագրի Կոլբա Լաբը համագործակվելով grow edutainment կազմակերպության հետ մարզաբնակ երիտասարդներին և կանանց առաջարկում է հմտությունների գնահատան և պրակտիկ աշխատանք կատարելու ինտենսիվ եռամսյա ծրագիր: Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդներին ու կանանց զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, վերհանել իրենց չբացահայտված մրցակցային առավելություններն ու թաքնված տաղանդները, ստանալ համապատասխան գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի հեշտ մուտք գործել աշխատաշուկա և մրցունակ մասնագետ դառնալ: Ծրագրին կարող են դիմել Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի բնակիչները:  Ծրագրի թիրախային ոլորտներն են՝

  • Խոհարարություն, սննդի վերամշակում, սննդի և խոհարարական ստարտափեր
  • Կար և նորաձևություն
  • Ստեղծագործ մտածողություն և թվային հմտություններ. թվային մարկետինգ
  • Ստեղծագործ մտածողություն և թվային հմտություններ. բրենդինգ և դիզայն
  • Ստեղծագործ մտածողություն և թվային հմտություններ. սոցիալական մեդիայի կառավարում

Մրցույթի արդյունքում ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան անցնել պրակտիկա տարբեր ոլորտների գործընկեր կազմակերպություններում՝ հեռավար կամ առկա տարբերակով ` 2021թ. հոկտեմբեր-դեկտեբեր ամիսներին։ Ծրագրին մասնակցության համար մրցութային կարգով կընտրվեն 12 մասնակիցներ: Մասնակցության համար պետք է լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև սեպտեմբերի 2-ը:

Այս հնարավորությունը ձեզ համար է, եթե դուք՝

  •  Միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանող եք
  • Նորավարտ եք, ձեռք եք բերել մասնագիտական որակավորում նշված ոլորտներում
  • Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի կամ Տավուշի մարզի բնակիչ եք
  •  Ունեք նորարարական գաղափարներ, ձեր մասնագիտական հմտությունները զարգացնելու ցանկություն
  •  Պատրաստ եք ձեռք բերել նոր գործնական հմտություններ, գիտելիքներ և պատրաստ եք ապահովել ձեր ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեբեր ամիսների ընթացքում կայանալիք ծրագրին:
  • Կդրսևորեք հետյալ հմտությունները․ աճի և զարգացման ձգտում, նորարարական մտածողություն, ճկունություն, հաղորդակցման և թիմային հմտություններ
  • Ունեք թվային հիմնական հմտություններ և համակարգչային գրագիտություն։

Ընտրության փուլեր և հիմնական ժամկետներ

  1. Հետաքրքրված և չափանիշներին բավարարող մասնակիցների առցանց դիմում-հայտերի ընդունում
  2. Նախնական ընտրություն անցած դիմորդները մասնակցում են առցանց հանդիպում-գնահատմանը, որի հիման վրա կայացվում է որոշում գործատուների հետ համատեղ ամփոփիչ միջոցառմանը մասնակցության վերաբերյալ (վերջնաժամկետ 10.09.2021)
  3. Չորս մարզերից ընտրված մինչև 50 մասնակիցները մասնակցում են գործատուների հետ համատեղ ընդհանուր հանդիպում-գնահատմանը, որի արդյունքում ընտրվում են 12 մասնակիցներ։ (վերջնաժամկետ 27.09.2021)
  4. Ընտրված մասնակիցները բաշխվում են ըստ կազմակերպությունների և պատրաստվում պրակտիկայի մեկնարկին (01․10.2021)

Ինչ է ակնկավում մասնակիցներից

  • Պրակտիկայի ընթացքում շաբաթական առնվազն 10-15 ժամ ներգրավվածություն պրակտիկայի աշխատանքներում՝ առկա կամ հեռահար տարբերակով
  • Մասնակցություն ընտրության փուլում անցկացվող միջոցառմանը (օրերը և անցկացման վայրը կհաստատվեն հավելյալ)
  • Միջանկյալ և ամփոփիչ դիտարկումների և հաշվետվությունների ներկայացում՝ պրակտիկայի ընթացքի վերաբերյալ
  •  Համապատասխանություն ՄԱԶԾ և Կոլբայի առաքելությանը և արժեքներին։

Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել info@2grow.am և/կամ idea@kolba.am հասցեին։