Մայիսի վերջին շաբաթն ակտիվ էր Հայաստանում բնակվող երիտասարդ նորարարների համար, ովքեր մասնակցում  էին «Սերունդ առանց սահմանների» գաղափարների մրցույթին, որի նպատակն էր երիտասարդներին ոգեշնչել իրենց շուրջը գոյություն ունեցող խնդիրներին արձագանքող նորարար լուծումների գաղափարներ գեներացնել և կյանքի կոչել դրանք: Հայաստանում մրցույթն իրականացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱԶԾ-ը, ԱՅԲ Հիմնադրամն ու UWC Հայաստանը:

2020 թվականին «Սերունդ առանց սահմանների» (Generation Unlimited) երիտասարդական մարտահրավերը տեղի է ունենում աշխարհի 41 երկրներում, համախմբելով բոլոր երկրների երիտասադրներին մեկ ընդհանուր նորարարների ցանցում: Այս տարի գաղափարների մրցույթը տեղի ունեցավ նաև Հայաստանում, սակայն, համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումներից ելնելով՝ մրցույթը կայացավ նոր՝ առցանց ձևաչափով:

14-24 տարեկան, ակտիվ և ստեղծագործ հայ երիտասարդները մասնակցեցին GenU2020 10-օրյա առցանց վարժանքներին՝ սոցիալական ձեռնարկատիրության, ձեռներեցության և ստարտափների հիﬓադիր հմուտմասնագետների ﬔնթորությամբ, առաջարկելով նորարար լուծուﬓեր իրենց շուրջը նկատած մարտահրավերներին:

Արդյունքում՝ մասնակից 12 թիﬔրից 5-ը հաղթող ճանաչվեցին և ստացան 1000-ական ԱՄՆ դոլար ֆինանսավորում և հետագա ﬔնթորության հնարավորություն՝ սեփական մտքերը կյանքի կոչելու համար:

Հաղթող թիﬔրը՝ Խոսք խոսքի (Word Speech), Խեցեգործության գյուղ (Pottery village), Ինտերակտիվ (InterACTive), VR Լաբ (VR LAB), Աքուափլանթ (Aquaplant), անդրադարձան համայնքային, սոցիալական և կրթական ոլորտների մարտահրավերներին:

Հետևեք մրցույթի ֆեյսբուքյան էջին՝ իմանալու ամենաթարմ նորություններն իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև տեղեկանալու, թե որ գաղափարը կներկայացնի Հայաստանը գլոբալ մրցույթում: