Վճարովի պրակտիկայի հնարավորություն մարզաբնակ երիտասարդների և կանանց համար

Կովիդի համավարակն ունի երկարաժամկետ բացասական սոցիալ-տնտեսական հետևանքներ ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային մասշտաբով, և այս տեսանկյունից հատկապես խոցելի են դառնում զբաղվածության և կրթության հարցերը երիտասարդների և կանանց շրջանում: Երիտասարդները, հատկապես գյուղական բնակավայրերում, մեծապես տուժել են զբաղվածության և կրթության հնարավորությունների բացակայությունից, ինչը եկամտի կարճաժամկետ և երկարաժամկետ կորուստների է հանգեցրել:

Կոլբա Լաբը մշակել է թվային հմտությունների զարգացման և պրակտիկ աշխատանք կատարելու ինտենսիվ ծրագիր՝ աջակցելու երիտասարդներին ու կանանց զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, ստանալ համապատասխան գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի հեշտ մուտք գործել աշխատաշուկա և մրցունակ մասնագետ դառնալ:

Այս հինգամսյա ծրագրի մասնակիցները կստանան կիրառական մասնագիտական գիտելիքներ և կընդլայնեն զբաղվածության հնարավորությունները `ապահովելով համապատասխան հմտությունների ձևավորում և հնարավորություն ընձեռելով շփվել ոլորտում գործող մասնագետների հետ, ստանալ համապատասխան խորհրդատվություն և մասնագիտական ուղղորդում: Ծրագրին կարող են դիմել Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի բնակիչները:  Ծրագրի այս փուլում հրավիրում ենք գրանցվել այս մասնակիցներին, ովքեր ուզում են մուտք գործել թվային մարկետինգի աշխատաշուկա՝ սոցիալական մեդիա մենեջմենթի ուղղությամբ։

Կոլբայի պրակտիկան անցնելու է երկու փուլով.

  •  Հմտությունների զարգացման ինտենսիվ դասընթացներ 1,5 – 2 ամիս տևողությամբ: Իրականացվելու է հրավիրված դասընթացավարների կողմից, ովքեր կանցկացնեն դասընթացներ գործնական առաջադրանքներով ՝ կիրառելով ուսուցման և մասնակցության հիբրիդային ձևաչափ ՝ հեռակա/ առցանց և ֆիզիկական ներկայությամբ/օֆլայն:
  • Դասընթացի արդյունքների հիման վրա ընտրված լավագույն ուսանողներին կառաջարկվի մինչև երեք ամիս տևողությամբ վճարովի պրակտիկայի հնարավորություն` համատեղելով աշխատանքի հիբրիդային ձևաչափը` հեռակա/առցանց և ֆիզիկական ներկայությամբ/օֆլայն:

Այս հնարովորությունը ձեզ համար է, եթե դուք՝

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանող եք
  • Նորավարտ եք և փնտրում եք աշխատանք,
  • Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի կամ Տավուշի մարզի բնակիչ եք,
  • Ունեք ցանկություն սովորել սոցիալական մեդիա հարթակների հետ աշխատել,
  • Պատրաստ եք ձեռք բերել նոր գործնական հմտություններ, գիտելիքներ և պատրաստ եք ապահովել ձեր ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը 2021 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում կայանալիք ծրագրին:

Մասնակցության պայմանները և ձևաչափը

Ծրագիրն իրականացվելու է 2021 թվականի հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում, ներառելով թվային հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացում, որին կհաջորդի պրակտիկայի հնարավորություն լավագույն ուսանողների համար: Ծրագիրը կներառի մասնակցության հիբրիդային ձևաչափը` հեռակա/առցանց և ֆիզիկական ներկայությամբ/օֆլայն:

Կոլբա լաբը կկազմակերպի  հանդիպում ՝ պատասխանելու այս հնարավորության վերաբերյալ ձեր բոլոր հարցերին: Մինչ այդ կարող եք ուսումնասիրել հայտարարություն ու եթե չունեք հարցեր լրացնելով գրանցման կարճ ձևաթուղթը մինչև հուլիսի 22-ը:

Պրակտիկայի այս նախաձեռնությունը կազմակերպվում է «Կանանց տնտեսական հզորացման արագացում՝ նպաստելով Հայաստանին ՔՈՎԻԴ-19 հետևանքների վերականգման ջանքերին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է ՄԱԿ-ի Բազմագործընկերային նպատակային հիմնադրամի կողմից։