Հայաստանում տասը մարդուց յուրաքանչյուր ութերորդն իր կյանքի ընթացքում կարող է տուժել բնական աղետներից: Բնական աղետները հաճախ անխուսափելի են, այնինչ դրանց հետևանքներն ու ծանրության աստիճանը կարելի է վերահսկել:

Համապատասխան պատրաստվածությունը, կրթությունը և վաղ ահազանգման համակարգերը կարող են նվազեցնել աղետների հասցրած վնասները:

Այսպիսի մոտեցում ունեին նաև 2015թ. «Սոցիալական նորարարության ճամբարի»  մասնակիցները: Բիայնա Մահարին և նրա թիմն առաջարկեցին մշակել ուսուցողական խաղ՝ «Die another Day», որը կօգնի օգտատերերին ավելի պատրաստված լինել այս կամ այն բնական աղետին դիմակայելու ժամանակ:

Գաղափարի մշակման փուլում նորարարների թիմը մտածում էր այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ` ինչպե՞ս կարող է լայն հանրությունն ավելի պատրաստված, ավելի տեղեկացված լինել արտակարգ իրավիճակների մասին,ինչպե՞ս կարող են պետական, բիզնես ու քաղաքացիական նախաձեռնություններում ներգրավված մարդիկ միասին մասնակցել հանրային իրազեկմանը,հնարավո՞ր է արդյոք կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար:

Բիայնայի թիմը որոշեց օգտվել սմարթֆոնների հանդեպ հասարակության համատարած հակումից և արդեն սովորական դարձած բոլորիս տեխնոլոգիական սովորություններից, և կրթել ու նախապատրաստել հանրությանը կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետներին:

Հասարակ ու գրավիչ նկարազարդումներով լի, օգտատերերի համար մատչելի սխեմայով ընթացող այս պարզ խաղն առաջարկում է խաղացողին լուծում գտնել բնական աղետների արդյունքում առաջացած տարբեր իրավիճակներում: Խաղի յուրաքանչյուր մակարդակ/դրվագ, որը մեկ րոպեից երկար չի տևում, ենթադրում է, որ օգտատերը պետք է արագ կողմոնորոշվի և փրկվի ստեղծված արտակարգ իրավիճակից: Խաղի ստեղծման գաղափարը հետևյալն է. այն պետք է լինի ժամանցային, հետաքրքրական, բայց միևնույն ժամանակ նաև կրթի խաղի օգտատերերին: Իհարկե, հետաքրքիր է փորձել անցնել 15-20 վայրկյան տևող փորձությունը, որը ենթադրում է, որ խաղացողն ունակ է տրամաբանական հանելուկներ լուծել շատ կարճ ժամանակահատվածում:

Հետևեք խաղի առաջին պրոտոտիպի մասին նորություններին մեր կայքում և պատրաստեք ձեր սմարտֆոնները: