ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում է «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով, նախապատրաստել այսօրվա երիտասարդությանը ապագայի աշխատաշուկայի պահանջներին: Ծրագրի գործունեության թիրախ մարզերն են Շիրակը, Տավուշը,  Գեղարքունիքը, Լոռին:

Ծրագրի առաջնային ուղղություններից է աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի մշակման և ստեղծարար տնտեսության ոլորտների երիտասարդ մասնագետների համար: Պրակտիկան ներառում է երիտասարդների ներգրավում ընթացիկ աշխատանքային գործընթացում, հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման խորհրդատվություն:  Դիմելու վերջնաժամկետը 2020թ.-ի հունիսի 30-ն է:

Մասնակցության պայմանները

Կարող եք դիմել, եթե՝
  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսի ուսանող եք
  • Նորավարտ եք, ձեռք եք բերել մասնագիտական որակավորում նշված ոլորտներում
  • Մասնագիտանում եք կամ արդեն ունեք զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի մշակման և կամ ստեղծարար տնտեսության ոլորտների ցանկացած ճյուղի որակավորում
  • Մինչև 25 տարեկան եք
  • Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի կամ Տավուշի մարզի բնակիչ եք
  • Ունեք նորարական գաղափարներ, ցանկություն զարգացնելու ձեր մասնագիտական հմտությունները:
Պրակտիկայի պայմանները և ձևաչափը

Երեքից չորս ամիս տևող պրակտիկան ներառում է գործատուի կողմից մասնագիտական ուսուցումներ, հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման խորհրդատվություն, պրակտիկ աշխատանք՝ ըստ կոնկրետ մասնագիտության: Պրակտիկան կներառի նաև հեռավար/առցանց ֆորմատ:

Ի՞նչ հնարավորություն եք ստանում՝
  • Առաջատար կազմակերպությունների մասնագետների օգնությամբ զարգացնել մասնագիտական հմտությունները
  • Ձեռք բերել կիրառական մասնագիտական գիտելիք
  • Դառնալ աշխատաշուկայի ապագայի պահանջներին պատրաստ, մրցունակ և  պահանջված մասնագետ:

Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ, ապա խնդրում ենք լրացնել առցանց հայտն այստեղ:   Մրցութային կարգով ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի՝ ոլորտային գործատուների և ՄԱԶԾ/ Կոլբա Լաբի հետ: Հարցերի դեպքում կարող եք դիմել՝   liana.doydoyan@undp.org