Ժամանակակից սուպերհերոսները չեն կրում մարմինն ընդգծող հագուստ և վառ թիկնոցներ, հայացքով չեն ծռում երկաթը և, առավել ևս, հասարակ մահկանացուների մտքերը չեն կարդում: Այնուամենայնիվ, մեր օրերում կան հերոսներ, ովքեր պայքարում են հանուն իրավահավասարության, որակյալ առողջապահական համակարգի և փորձում են լուծել սոցիալան խնդիրներ, օրինակ գումար հայթհայթելով հանրությունից (քրաուդֆանդինգի միջոցով)՝ հասարակության բոլոր խմբերին խմելու ջրով ապահովելու համար: Փոփոխություն բերող այս անձինք սոցիալական պատասխանատվությունը հռչակում են իրենց առաքելության մաս և փորձում օգնել նրանց, ովքեր այդ աջակցության կարիքն ունեն:
Թրենդային նորարարություն
Ամեն օր շարքային հերոսների մտքում ծնվում են հազարավոր հիանալի գաղափարներ, որոնք, ըստ էության, սոցիալական կարիքի արդյունք են: Որոշ «իսկ ի՞նչ կլինի, եթե…» հարցերը վերաճում են մեգա-գաղափարների և նպաստում սոցիալական փոփոխությանը:
Սոցիալական նորարարությունը թրենդային եզր է, որին վերջերս առավել հաճախ են առնչվում 80-90-ականների սերունդները: Այն նոր լուծումներ է առաջարկում հին խնդիրներին կամ կատարելագործում ու զարգացնում հները՝ դրանք դարձնելով ավելի մարդակենտրոն, արդյունավետ ու կայուն: Սոցիալական նորարարությունը փորձում է լուծում գտնել բոլոր տիպի սոցիալական կարիքներին՝ սկսած համայնքի զարգացումից մինչև առողջապահություն:
Սոցիալական նորարարության անկյունաքարը անհատական ձեռներեցության խթանումն է այնպիսի միջոցներով, որոնք գործում են հօգուտ հասարակության ու նպաստում պետության և քաղաքացիների միջև գաղափարների փոխանակմանը։ Արդյունքում կառավարության ծառայությունների որակն էլ ավելի է համապատասխանեցվում քաղաքացիների հիմնական սոցիալական կարիքներին: Սա նաև օգնում է փոխել «վերևից ներքև» ընթացող քաղաքականության մշակման գործընթացի ուղղության վեկտորը և պայքարել հասարակական անտարբերության դեմ:
Ի վերջո, սոցիալական նորարարությունը նոր լիցք է հաղորդում ձեռներեցության բանաձևին՝ ուղղորդելով ժամանակակից նորարարներին նախապատվություն տալ շահ հետապնդելու ավանդույթից հօգուտ սոցիալապես կողմնորոշված նախաձեռնություններին:
Ի վերջո, սոցիալական նորարարությունը նոր լիցք է հաղորդում ձեռներեցության բանաձևին՝ ուղղորդելով ժամանակակից նորարարներին նախապատվություն տալ շահի ավանդական ընկալումից դուրս, ավելի սոցիալապես կողմնորոշված նախաձեռնություններին:
Հայաստանի մասին
Հայաստանը 10.561 մլրդ ՀՆԱ ունեցող հարավկովկասյան երկիր է: Այստեղ հետևողականորեն փորձում են նորարարությունը խթանող քաղաքականություն որդեգրել, ինչի արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանց մի մասը կառավարության նախաձեռնություններն են. օրինակ՝ Բաց Կառավարման Գործընկերության հանձնառությունները, որոնք թույլ են տալիս ոչ միայն կառավարությունը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու Հայաստանի քաղաքացիների առջև, այլև փորձում են խթանել անմիջական քաղաքացիական մասնակցությունը հանրային քաղաքականության մեջ՝ քրաուդսորսինգի և քաղաքացիակենտրոն այլ մեխանիզմների միջոցով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք Medium-ում Կոլբա լաբի էջում: