#Inno4Dev

Նորարար առաջընթաց ծրագիրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությունն է,որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Այն իրականացվելու է Հայաստանում 2015-2018 թթ.՝ ՄԱԶԾ Կոլբա Լաբ նորարարական լաբորատորիայի միջոցով: Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, որին առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման և զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում: Երկու խոշոր կազմակերպությունների գործընկերությունը թույլ կտա քաղաքացու մասնակցության նոր մեխանիզմներ մշակել և բաց կառավարման նորարարություններ ներմուծել Հայաստանում:
Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացումհանրային իրազեկում և կառավարման նորարարություն: