Բնակչության խոցելի խմբերը` երեխաները, ծերերը, հաշմանդամները և այլոք իրավունք ունեն օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող առողջապահական ոլորտի հիմնական աջակցության փաթեթից:Փաթեթը տրամադրում է որոշակի առողջապահական ծառայություններ՝ ներառելով առողջության առաջնային պահպանունը և դեղորայքային բուժումը, որոնք համապատասխան հիվանդների համար անվճար են: Սակայն այս փաթեթից օգտվելու, օրենքով իրավունք ունենալը դեռևս չի նշանակում, որ մարդիկ իսկապես օգտվում են այդ ծառայություններից:

Շատ հաճախ հիվանդները պարզապես անտեղյակ են, որ իրենք սոցիալական այս կամ այն խմբին են պատկանում, որը առողջապահական ծառայությունների  համար պետության կողմից կարող է սուբսիդավորում ստանալ, կամ ստույգ չգիտեն, թե ո՞րոնք են սոցիալական ծրագրերի միջոցով փոխհատուցվող ծառայությունները:

Սաթիկ Բադեյանը, ուսումնասիրելով Հայաստանում առողջապահական ոլորտը և իրականացնելով համապատասխան հետազոտություն և գնահատում , հանդես է եկել առողջապահական ծառայությունների իրազեկման և մատչելիության խնդրին անդրադարձող տեխնոլոգիական լուծմամբ:  Առաջարկած լուծումը մասնակցել է համատեղ դիզայնի և աշխատանքային ընթացքին «Առողջապահության թեմայով սոցիալական նորարարության ճամբարին»:

Գաղափարը կայանում է մատչելի օնլայն հարթակի ստեղծման մեջ, որը կօգնի օգտատերերին հասկանալ, թե արդյոք նրանք իրավասու են օգտվել առողջապահական ծառայությունների համար նախատեսված պետական սուբսիդավորման ծառայությունից:

Շատ հաճախ օրենսդրական ակտերը, կանոնները անհասկանալի լեզվով են բացատրում շարքային քաղաքացուն այս կամ այն ծառայությունից օգտվելու կարգը: Բացի այդ օգտվելու պայմանները մշտապես փոփոխվում են, և ի լրումն հիմնական օրենքի իմացութան պետք է տեղյակ լինել ցանկացած նոր հրամանից, օրենքի փոփոխություններից:

Շատ կարևոր է հանրային հարթակի մշակումը, որը մատչելի կերպով հնարավորություն կտա օգտատերերին մի քանի րոպեում տեղեկանալ իրենց իրավունքների մասին՝ ընտրելով համապատասխան լրացման դաշտերը (սոցիալական խումբ, առողջապահական ցուցանիշ, բնակության վայր և այլն): Առցանց հարթակի միջոցով  օգտատերերը կկարողանան ոլորտի փորձագետիկողմից իրենց հարցերի մասնագիտական պատասխաններ ստանալ, ինչպես նաև համապատասխան առաջարկություններ ստանալ իրենց կարիքների և խնդիրների վերաբերյալ:
Ճամբարի ընթացքում Սաթիկի թիմը  ներգրավել էր տարբեր ոլորտի մասնագետների՝ պարզելու, թե ինչպիսի խնդիրների են առն որ տեսանկյունից պետք է հատկապես ուշադրություն դարձնել, քանի որ այս ոլորչվում հիվանդները և որն է այն ինֆորմացիան, որը կօգներ նրանց կողմնորոշվել և կհեշտացներ ծառայություններից օգտվելու ընթացքը: Ոլորտում մարտահրավերները շատ-շատ են, և թեժ քննարկումների և թիմային աշխատանքի արդյունքում գաղափարը վերջապես վերածվեց ինտերնետային տեղեկատվական հարթակի: Այս հարթակը կարող է նաև միջնորդ դառնալ հիվանդի և բժշկական հաստատության միջև՝ առողջապահական ծառայությունների մատուցման վերաբերյալ խնդիրներ լուծելու տեսանկյունից:
Գաղափարի աշխատող մոդելը հասանելի կլինի արդեն 2017թ. աշնանը, հետևեք մեզ՝ առաջինը իմանալու նորությունների մասին: