Ինչպես է աշխատում  ինկուբատորը

Կոլբա լաբն աջակցում է ակտիվիստների ու ձեռներեցների, ինչպես նաև կառավարման համակարգում աշխատող առաջադեմ մասնագետների, ովքեր հասկանում են հասարակության խորքային խնդիրներն ու մտահոգ են դրանց լուծմամբ:

Մենք քննում ու գնահատում ենք ոչ միայն ներկայացված գաղափարը, այլ նաև ներկայացնողին, որովհետև Կոլբա լաբը մարդկանց ակումբ է ու մարդկանց համայնք:

Մենք աշխատում ենք նորարարների հետ՝ տարեկան մի քանի անգամ հայտարարվող ինկուբացիոն շրջանների միջոցով


Դուք կարող եք ներկայացնել ձեր գաղափարը, լրացնելով հետևյալ ձևաթուղթը: Մենք կօգնենք, որ ձեր գաղափարը դառնա ծրագիր կամ նոր սոցիալական ծառայություն ու տարածվի հասարակության մեջ: 

Մեր ինկուբացիոն շրջանին մասնակցած թիմերը կկարողանան.

·  Մասնակցել ծրագրերի դիզայնի սեմինարների;

·  Ստանալ մասնագետների և խորհրդատուների օգնություն;

·  Ստանալ գաղափարի մոդելի մշակման նախնական ֆինանսական աջակցություն;

·  Ունենալ ֆոնդահայթայթման աջակցություն;

·  Լինել ավելի իրատես և լավատես մեր ապագայի մասին ;)

Ինկուբացիայի ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ ուղեցույցներ, խորհրդատվություն ու թույլ տալիս փորձարկել ձեր ծրագիրը՝ ստեղծելով էֆեկտիվ ստարտափեր: 

Թիմերից ակնկալվում է նաև հետադարձ կապ, պատասխանատվություն և նվիրվածություն: Ձեր ծրագրի համատեղ մշակման ընթացքում, մենք ակնկալում ենք, որ դուք նույնպես կներդնեք ձեր ռեսուրսները, կշարունակեք փնտրել նոր միջոցներ և կպատմեք ձեր հաջողությունների մասին հնարավոր գործընկերներին ու ներդրողներին:

Ինչպե՞ս դիմել

Կարողեք պարզապես արձագանքել մեր մրցույթներից որևէ մեկին, գրանցել ձեր գաղափարի մեր կայքում կամ պատմել ձեր գաղափարի մասին, գրելով մեզ նամակ [email protected] էլ.հասցեին:

Մենք ընտրում ենք լավագույն գաղափարները և թիմերի համաձայնության դեպքում գաղափարները միավորում թեմատիկ խմբերում:

Ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ այստեղ: Մենք ակնկալում ենք, որ

  • Դուք խորապես հասկանում եք և գիտեք վերհանված խնդիրը;
  • Դուք ունեք հստակ ծրագիր՝ խնդիրը լուծելու վերաբերյալ;
  • Դուք կարող եք մոբիլիզացնել համայնքի ռեսուրսները;
  • Դուք համաձայն եք աշխատել «Creative Commons» սկզբունքով և ներգրավվել Կոլբա Լաբի ցանցային աշխատանքներին ու քննարկումներին:

Ի՞նչ եք դուք շահում

  • Գիտելիք, հմտություններ, առաջնորդության փորձ
  • Խորհրդատվություն, փորձագիտական աջակցություն, կապեր
  • Սոցիալական ներդրումների ու ֆինանսավորման ծրագրերի մասնակցություն
  • ՄԱԿ-ի ցանցում ձեր գաղափարը տարածելու բացառիկ հնարավորություն
  • Կոլբա լաբի լավատեսական և աջակից տրամադրվածությունը ցանկացած հարցում ;)

Եթե հետաքրքրված եք, մասնակցեք մեր մրցույթներին, միացեք մեր միջոցառումներին, եկեք ծանոթանանք ու խոսենք, թե ինչպես կարող ենք համագործակցել: