Հոկտեմբերի 1-3-ը Աղվերանում ՄԱԶԾ Կոլբա լաբի և Սկոլկովոյի կառավարման դպրոցի հետ համատեղ իրականացվեց «Ապագայի մոդելավորման դպրոց» եռօրյա դասընթացը։ Դասընթացը «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի մասն էր կազմում: Հանդիպման հիմնական նպատակը Rapid Foresight մեթոդի ներկայացումն էր:
Rapid Foresight-ը կարճ ժամանակահատվածում ապագայի ձևավորման ու կանխատեսման մի գործիք է, որի շնորհիվ հնարավոր է դառնում կանխատեսել ապագան, հասկանալ թե ինչ ճանապարհով կարելի է հասնել դրան ու խմբավորել մարդկանց այնպես, որպեսզի նրանք կարողանան իրենց ապագայի պատկերացումները ի կատար ածեն:
Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու rapidforesight գործիքակազմին, փորձարկելու իրենց գիտելիքները սիմուլյացիոն խմբակային աշխատանքների միջոցով ու հասկանալ, թե ինչպես կարելի է կազմակերպել նմանատիպ սեմինարներ, տալով մեթոդաբանության, աշխատանքի կառուցման, տրամաբանության, խմբակային աշխատանքի, արդյունավետ հաղորադկցություն կազմակերպելու ճիշտ խորհուրդներ, այնպես որ ամեն մասնակից հստակ կհասկանա իր դերը խմբում և մաքսիմալ կկարողանա օգտակար լինել պրոցեսին ելնելով իր ուժեղ կողմերից:
Արդյունքում մասնակիցները ստացան ապագայի մոդելավորման և մասնագիտությունների քարտեզագրման հմտություններ, որոնք հետագայում կօգտագործվեն մարզերում նմանատիպ վերապատրաստման սեմինարներ կազմակերպելու համար: