Կոլբայի «Ապագայի հմտություններ» ծրագիրը լավ հիմք է հանդիսանում մարզաբնակ երիտասարդների համար, որպեսզի նրանք ձեռք բերելով անհրաժեշտ հմտություններ պատրաստ լինեն ապագայում մասնագիտությունների հետագա փոփոխությանը: Սա կարող է հեշտ թվալ, սակայն բազմաշերտ է և պահանջում է թե՛ քրտնաջան աշխատանք և շարունակական վերլուծություն, և թե՛ նվիրվածություն: Մեր ծրագրի շրջանակներում այս գործընթացի հիմքում ընկած հիմնական մեթոդաբանությունը և գաղափարը, foresight – ն է, (ապագայի մոդելավորում), որը մտավոր գործընթաց է, որտեղ մենք որոշում, ստեղծում և/կամ մոդելավորում ենք ապագան: Այս ծրագրի միջոցով մենք ոչ միայն կերտում ենք ապագան, այլև օգտագործում ենք որոշակի մեթոդաբանություն, որը կօգնի, որ գործընթացը լինի վավերացված և լիարժեք:
Ծրագրի առաջին փուլում հրավիրել էինք փորձագետների Տնտեսագիտության բարձրագույն դպրոցից, որոնք վարեցին ապագայի կանխատեսման, պլանավորման, վերլուծության և սցենարների կառուցման վերաբերյալ դասընթաց: Դասընթացի շնորհիվ մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի լավ հասկանալ, թե ինչպես պլանավորել և կանխատեսել ապագան և ինչպիսի քայլեր պետք է նախապես ձեռնարկել հաջող արդյունքների հասնելու համար:
Տնտեսագիտության բարձրաագույն դպրոցի փորձագետները վարեցին մարզային զարգացմանն ուղղված քննարկումը, որպեսզի պարզեն, թե որ ուղղություններով են մարզերը առաջ գնում և ինչպես պետք է դրանք զարգանան: Այս մեթոդաբանությունը այնպիսի գործիքների և մոտեցումների համադրություն է ինչպիսիք են սոցիալական, տեխնոլոգիական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական գործոնների և տեղական արժեքների համակարգված քննումը, որոնց միջոցով հնարավոր է գտնել հնարավորություններն ու պոտենցիալ վտանգները (horizon scanning)։ Սրանք դիտարկվում են, որպես որակական գործոններ, սակայն նաև կարևոր նշանակություն ունեն ապագա հնարավոր սցենարները մշակելիս: Հետևելով թույլ և փոփոխության հիմք հանդիսացող նշաններին մենք կարողանում ենք տեսնել այն չնչին զարգացումները, որոնք հետագայում կարող են դառնալ ավելի մեծ և ապագայում ծառայել որպես շրջադարձային կետեր: Ապագայի մոդելավորման գործընթացի ժամանակ մենք նաև դիտարկել ենք ֆորս մաժորային երևույթները, որոնք այն բաներն են, որ հնարավոր է, որ պատահեն (այն երևույթները, որ մենք չգիտենք և մեր վերահսկողությունից դուրս են)։
Քայլերի համադրությունը կարող է տարբեր լինել` կախված քննարկման ընդհանուր նպատակից, սակայն օգտագործվող հիմնական գործիքներն են` փոխազդեցությունների վերլուծությունն ու system thinking-ը, որը գործիքների և մեթոդների խումբ է, ինչի միջոցով հնարավոր է տեսնել համակարգի ամբողջական պատկերը։ Եվ տվյալների հավաքագրումը՝ զարգացող և աճող միտումները վերահսկելու համար (գիտական և տեխնոլոգիական զարգացումները): Ապագա սցենարների մոդելավորման հիմքը հանդիսանում է մատրիցայի ձևավորումը, որը բաղկացած է երկու հիմնական առանցքից, որոնք ցույց են տալիս ամենաանորոշ և ամենաազդեցիկ/հզոր շարժիչ ուժերը որոնք կարող են փոխվել: