Նախորդ շաբաթը մեզ համար բավականին հիշարժան էր։ Հուլիսի 12-ին պաշտոնապես մեկնարկեց մեր նոր ծրագիրը՝ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» թեմայով։ Այս ծրագիրը մեծ կարևորոթյուն ունի մեզ համար, քանի որ մենք նպատակ ունենք զարգացնել համայնքները և մարզերը և աջակցել երիտասարդությանը զարգացնել իրենց այն հմտությունները, որոնք հետագայում կօգնեն նրանց դառնալ որակյալ մասնագետ իրենց ոլորտում։
Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Թիրախային մարզերն են՝ Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք։ Այլ կերպ ասած, Կոլբան սկսում է երիտասարդների մասնագիտական կյանքի վերափոխման մի ճանապարհ։ Ունենք մի քանի առանցքային փուլեր, որոնց հիմքում է մեր ծրագրի հաջողության հասնելու ներուժը։
Որպես առաջին փուլի մաս արդեն իրականացրել ենք հետազոտություններ, որի ընթացքում քարտեզագրվել է թիրախ մարզերի իրական աշխատաշուկայի ներուժը և թողունակությունը, ինչպես նաև թիրախային մարզերում ներկա իրավիճակը, բացը գործազրկության և մասնագիտությունների հետաքրքրությունների միջև։ Միջոցառման ընթացքում ներկայացրեցինք հետազոտության արդյունքները գործազրկության ու դրա պատճառների և աշխատաշուկայում շահերի պաշտպանության և մեխանիզմների ելակետային ուսումնասիրության վերաբերյալ։
Գործազրկությունը մարտահրավեր է Հայաստանի համար, սակայն որոշ վիճակագրություն ցույց է տալիս հստակ սոցիալական վարքագծի դրսևորումներ, որոնք կարող են լուծում գտնել զարգացման գործակալությունների և կառավարության կողմից։ Ըստ գործազրկության մասին 2018թ․-ի տվյալների, մազերում կան մասնագիտությունների տարանջատում։ Աշխատաշուկայում ամենախոցելի մասնագիտության ուղին համարվում է տնտեսագիտական ու հումանիտար կրթությունը, քանի որ տվյալները նույն մարզում ցույց են տալիս պահանջարկ մեծածախ առևտրի և սպասարկման ոլորտներում։ Նման անհամապատասխանությունն էլ ազդում է հասարակության որոշումների վրա, երբ մարդիկ ընտրում են այն մասնագիտական ուղղին, որը առավել հեղինակություն է ձեռք բերում։
Ծրագրի շրջանակներում համագործակցելու ենք Սկոլկովոյի կառավարման դպրոցի հետ։ «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության հեղինակները վեր են հանել 25 ոլորտներ, որտեղ սպասվում են փոփոխություններ անձնակազմի և մասնագիտական ճյուղերում։ Սա բավականին մեծ թիվ է, և քանի որ փոփոխությունները կատարվելու են ամենուրեք, մենք աշխատելու ենք, որպեսզի իրականացնենք հեռանկարային և վերացող մասնագիտությոնների կանխատեսում Հայաստանում։

Ձևավորելու ենք նաև ուսումնական ծրագիր, որն ուղղված կլինի ապագա աշխատաշուկայի պահանջարկին, կիրականացնենք մասնագիտական տարբեր դասընթացներ երիտասարդների համար, որպեսզի նրանք լինեն ավելի ճկուն մասնագետներ իրենց ոլորտներում։ Սա նաև ներառում է աջակցությունը մարզային ստարտափներին, որը կօգնի նրանց զարգանալ և հասնել նորանոր հաջողությունների։
Ի վերջո, մեր նպատակն է ստեղծել մարզային ռեսուրս կենտրոններ, որ կխթանեն ինքնազբաղվածությանն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը տեղի երիտասարդնության համար։ Սա նույնպես առանցքային մի փուլ է, որպեսզի աջակցենք ինքնազբաղված երիտասարդներին մնալ իրենց մարզերում և զարգացնել տնտեսությունը ներսում և ոչ արտերկրից։
Ծրագրի ընդհանուր նպատակն է երիտասարդների համար ստեղծել այնպիսի ամուր հիմնասյուն, որը կօգնի նրանք կառուցել իրենց ապագան։ Սա կլինի այն կայուն արդյունքը, որին մենք նպատակն ունենք հասնելու։
***
Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։