Պետական պաշտոնյաների փոխադրամիջոցների մոնիթորինգ
Սոցիալական անարդարության ընկալումները, բարոյական խնդիրները եւ լավ կառավարման պակասը խարխլել են քաղաքացիների վստահությունը կառավարության և պետական պաշտոնյաների նկատմամբ: Դա անառողջ անջրպետ է ստեղծել այս երկու խմբերի միջեւ:
Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մի հարթակ է մշակել, որը յուրովի կարող է հաղթահարել այս խնդիրը` հետևելով պետական պաշտոնյաների մեքենաներին և հայտնաբերելով ու հրապարակելով չարաշահման այն դեպքերը, երբ ծառայողական մեքենաներն անձնական կարիքների համար են օգտագործվում:
Հասարակ մի հավելվածի օգնությամբ օգտագործողները կարող են լուսանկարել (սմարթֆոններով եւ այլ սարքերով) պետական մեքենաները, այնուհետեւ ուղարկել լուսանկարները Padavat.am կայքին (նշելով դրանց գտնվելու վայրը ու պետ. համարանիշը), որը կստուգի և կհրապարակի այդ տեղեկատվությունը: Տեղեկատվությունը այնուհետև կփոխանցվի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խախտումների ուսումնասիրությունների ու բացահայտման նպատակով:
Առաջարկված գործիքը հասանելի է և պատրաստ է փորձարկման համար padavat.am հասցեով: Ինչպես նաև կարող եք ներբեռնել ձեր Android կամ iOS ծրագրային ապահովմամբ աշխատող հեռախոսների վրա ու օգտագործել բջջային հավելվածը:
Այս նախագիծը Կոլբա լաբի կողմից աջակցություն ստացած նախաձեռնություններից է, որի շնորհիվ հնարավոր կլինի ազդել քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխհարաբերություններին, նպատակ ունենալով նպաստել ակտիվ քաղաքացիների ջանքերը դարձնել թափանցիկ կառավարման գրավական:
Հարթակը դեռ գտնվում է փորձարկման շրջանում, նորությունների համար հետևեք մեր թարմացումներին: