Արևային էներգիայով աշխատող համայնքային լուսավորություն

Մայրամուտից հետո Գյումրու բակերն ու խաղահրապարակներն այնքան էլ գրավիչ չեն, քանի որ երեկոյան այնտեղ կատարյալ մթություն է տիրում:

Ինչպիսի՞ լուծում է առաջարկում Արսեն Վարդանյանը` արևային լույսով աշխատող փողոցային լուսավորություն: Այդ լույսերի նախագծման, ստեղծման և տեղադրման գործում տեղական համայնքի հետ սերտ համագործակցության արդյունքում Արսենի գաղափարը նրա թաղամասին պարգևեց ավելին, քան պարզապես լույսն է:

Կոլբա լաբի կողմից տրամադրված նախնական ֆինանսավորման և ծրագրային խորհրդատվության շնորհիվ Գյումրիում չորս խաղահրապարակներ արևային էներգիայով աշխատող լուսասյուներ ունեցան: Այս նախաձեռնությունը ձևափոխեց տարածքի բնակիչների` սեփական հանրային տարածքի հետ փոխազդեցության եղանակը, միավորեց մարդկանց ու համայնքներին: Այն բակերը, որտեղ տեղադրվեցին այս լուսասյուները, սկսեցին բարեկարգվել ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ բնակիչների սեփական նախաձեռնությամբ:

Ինչու՞մն է այս գաղափարի առանձնահատկությունը: Այս փոքր միջամտությունը համայնքային կյանքին ձևափոխեց քաղաքացիների ընկալումը հանրային տարածքների նկատմամբ: Հանրային տարածքների բարեկարգմանն ուղղված ջանքերն արդյունքում համախմբեցին համայնքի բնակիչներին:

Տեսնելով այս գաղափարի հաջողությունը` մյուսները նույնպես ցանկանում են իրագործել այն: Գյումրու ՏԻՄ-ի զգալի աջակցության շնորհիվ այս լուսավորությունը շուտով հասանելի կդառնա նաև մյուս բնակիչներին: