ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ իրականացնում է «Ապագայի հմտություններ և մասնագիտություններ Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով, նախապատրաստել այսօրվա երիտասարդությանը ապագայի աշխատաշուկայի պահանջներին: Ծրագրի գործունեության թիրախ մարզերն են Շիրակը Տավուշը, Գեղարքունիքը, Լոռին:
Ծրագրի երիտասարդների հմտությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում համագործակցության ենք հրավիրում գործատուներին՝ աշխատանքային պրակտիկայի կազմակերպման և պահանջված պրոֆիլային մասնագետների համալրման ուղղություններով:
Դիտարկվող ոլորտներն են՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և սննդի մշակում և ստեղծարար տնտեսություն:
Ով կարող է դիմել
Հայաստանում գործող կազմակերպությունները, որոնք գործունեություն են իրականացնում զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի մշակման և ստեղծարար տնտեսության ոլորտներում: Նախապատվություն կտրվի այն գործատուներին, որոնք գործունեություն են ծավալում նշված մարզերում կամ պլանավորում են ապագայում հիմնել արտադրական միավորներ նշված մարզերում:
Համագործակցության ձևաչափը և պայմանները
Համապատասխան ոլորտների գործատուներին առաջարկում ենք համագործակցության հետևյալ ուղղությունները.
1. Աշխատանքային պրակտիկայի կազմակերպում սկսնակ մասնագետների համար: Համագործակցության այս ձևաչափն առաջարկում է ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակել անհատական ուսուցման և աշխատանքային պրակտիկայի ծրագրեր և աշխատանքային պրակտիկա կազմակերպել երիտասարդ մասնագետների համար, որոնք չունեն աշխատանքային փորձ, ուսանող են կամ նորավարտ: Երեքից չորս ամիս տևող պրակտիկան ներառում է գործատուի կողմից մասնագիտական ուսուցումներ, հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման խորհրդատվություն, պրակտիկ աշխատանք՝ ըստ կոնկրետ մասնագիտության: Կարող է դիտարկվել նաև հեռավար/առցանց ֆորմատը: Եթե հետաքրքրված եք այս համագործակցությամբ, ապա խնդրում ենք լրացնել առցանց հայտն այստեղ:
Ինչ է ստանում գործատուն՝
- ՄԱԶԾ-ի հետ համատեղ մշակված պրակտիկ հմտությունների զարգացման և գնահատման ծրագիր, արդյունքների գնահատման չափորոշիչներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել գործատուի կողմից
- Նյութական աջակցություն երիտասարդ մասնագետների ներգրավման ուղղությամբ
- Համագործակցային ցանցին միանալու և անդամագրվելու հնարավորություն
- Ապագա մասնագիտական ռեսուրսների համալրման լայն հնարավորություն
2. Մասնագետների համալրում – Համագործակցության այս ձևաչափն առաջարկում է քարտեզագրել գործատուների կարիքներն՝ ըստ պրոֆիլային մասնագետների պահանջի: Այս դեպքում ՄԱԶԾ-ն կհրավիրի աշխատանքային փորձ ունեցող մասնագետների՝ ներգրավելու աշխատանքային գործընթացում, ըստ գործատուի կողմից ներկայացված պահանջների: Ծրագիրն ունի առաջնայնություններ ըստ նշված ոլորտների, որոնց կարող եք ծանոթանալ այս ձևաչափով համագործակցության առցանց հայտը լրացնելիս:
Ինչ է ստանում գործատուն՝
- Շուկայի ապագայի պահանջներին պատրաստ և մրցունակ դառնալու համար պահանջված մասնագետի ներգրավում թիմում՝ ՄԱԶԾ-ի կողմից տրամադրված աջակցությամբ
- Համատեղ մշակած անհատական աշխատանքային պլան՝ ըստ համաձայնեցված չափորոշիչների
Դիմելու վերջնաժամկետն է 2020թ.-ի հունիսի 30-ը:
Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել liana.doydoyan@undp.org էլեկտրոնային փոստին կամ զանգել՝ 091 435136: