Մենք սովորաբար կարծում ենք, որ երևակայությունը շնորհ է, որ տրվում է մի քանի երջանիկների միայն, ու այդ շնորհի փաթեթում որպես կանոն ներառվում է անձնական մուսա: Ու թեև երևակայության աշխատանքի մեխանիզմը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, հետազոտությունները պնդում են, որ դրա խթանման գործիքները գոյություն ունեն ու հայտնի են:
Այս վարժությունը մենք անվանում ենք “մուսայի օգնական”: Այն մշակվել է բրիտանական NESTA կազմակերպության կողմից՝ հատուկ միջազգային զարգացման ծրագրերի համար: Դրա միջոցով հնարավոր է հորինել, ադապտացնել, փոփոխել ու շրջել գաղափարները: Գործիքը նաև ձեր ստեղծագործ տաղանդը բացահայտելու հեշտ միջոց է:
Ահա թե ինչպես է այն աշխատում: Մտածեք, թե ինչ խնդիր եք ուզում լուծել: Հետևեք հրահանգներին: Փորձեք խաղալ աղյուսակով ու ստանալ բազմաթիվ անսպասելի լուծումներ: Հաջողությու՛ն:
Ձեր մոտեցումը | Ավանդական լուծման ճանապարհ | Նորարար լուծում |
Բժիշկը բուժում է հիվանդին: | Իսկ եթե hիվանդը բուժի բժշկին: | |
Բազմազան ծառայություններ հասանելի են բնակիչներին տարբեր տեղերից | Իսկ եթե բազմազան ծառայություններ հասանելի են բնակիչներին միայն մեկ տեղից | |
Դպրոցը կրթվելու հնարավորություն է տալիս երեխաներին և երիտասարդներին ցերեկվա ժամերին | Իսկ եթե դպրոցը նաև առաջարկի սպորտային և արտադպրոցական կրթություն դպրոցական ժամերից դուրս | |
Գոյություն ունի <<մեկ չափս բոլորի համար>> մոտեցումը | Իսկ եթե ծառայությունը անձնավորված է և ամեն անգամ տարբեր է | |
Խանութներն ունեն առաքման ծառայություն | Իսկ եթե խանութները ոչ միայն առաքեն ապրանքներ, այլ նաև առաքեն տաք սնունդ ծերերի համար | |
Բանտերը կարևոր են արդարադատության համակարգ ստեղծելու համար | Իսկ եթե ստիպված լինեք փակել երեք բանտ | |
Հիվանդանոցները և օդանավակայանները ունեն տարբեր գործավարություն | Իսկ եթե օդանավակայանի կառավարման փորձառությունը կիրառվի նաև հիվանդանոցների կառավարման համար | |
Կրթելը և մարզելը տարբեր բաներ են | Իսկ եթե մարզելը ներկայացվի, որպես միջնակարգ կրթության գործընթացի մաս | |
Դպրոցները հնարավորություն են տալիս երեխաներին սովորել, բայց միայն նշված ժամերին և նշված վայրերում | Իսկ եթե ուսանողները կարողանան սովորել այն ժամերին, երբ իրենք են ուզում և այնտեղ, որտեղ իրենք են ցանկանում |