ՄԱԶԾ/Կոլբա լաբի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագիրը Ռուսաստանի «Թվային հողագործության և Գյուղարդյունաբերության ժամանակակից տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի» հետ նախաձեռնել է վերապատրաստման առցանց դասընթաց գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար: Դիմելու վերջնաժամկետն է 2020թ.-ի դեկտեմբերի 2-ը, ժամը 18:00 ներառյալ:
Մասնակցության պայմանները
Կարող եք դիմել, եթե՝
- Գյուղատնտեսության ոլորտի մագիստրատուրայի ուսանող եք
- Ունեք Գյուղատնտեսության ոլորտի բարձրագույն կրթությունՆերգրավված եք գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներում
- Տիրապետում եք ռուսերենին
- Ունեք ցանկություն և պատրաստակամություն զարգացնել մասնագիտական ձեր հմտությունները
- Ակնկալվում է, որ դասընթացի մասնակիցները ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները կօգտագործեն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի գործնական աշխատանքներում:
Դասընթացի պայմանները և ձևաչափը
Անցկացման ձևը՝ առցանց
Դասընթացի լեզուն՝ ռուսերեն
Ծրագրի տևողությունը՝ 72 ժամ, դեկտեմբերի 7-18 ներառյալ, ժամը 10:00-ից 16:00-ը
Դասընթացի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Բոլոր դասաժամերին մասնակցելը պարտադիր է: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր:
Երկշաբաթյա առցանց դասընթացը կվարեն ոլորտի համապատասխան ուղղությունների առաջատար մասնագետները: Դասընթացը ներառում է գործնական և տեսական ուսուցումներ, խորհրդատվություն, պրակտիկ աշխատանք, որոնք ուղղված են հետևյալ խնդիրներին.
- գյուղատնտեսական տեխնոլոգիաների խնայողատար ռեսուրսների հմտությունների ձևավորում;
- գյուղատնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների տեսական, մեթոդաբանական և տեխնոլոգիական հիմունքների յուրացում;
- թվային տեխնոլոգիայի հիմնական հասկացությունների, տեղեկատվական գործընթացի կառուցվածքի և փուլերի ուսումնասիրություն;
- գյուղատնտեսությունում թվային տեխնոլոգիաների ներդրման գործընթացում համակարգչային հմտությունների ձևավորում:
«Թվային գյուղատնտեսություն» վերապատրաստման կրթական ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից.
- Դաշտերի թվայնացում. ուրվագծերի և չափերի հստակեցում, դաշտերի էլեկտրոնային քարտեզների կազմում
- Պարարտացում, ագրոքիմիկատների օգտագործման ժամանակակից մեթոդներ
- Խելացի տեխնոլոգիաների օգտագործումը գյուղատնտեսությունում
- Բերքատվության քարտեզագրում՝ տեխնոլոգիական գյուղատնտեսական սարքավորումների օգտագործմամբ
Դասընթացի հիմնական թեմաներն են.
- հողագործության թվայնացման ներկա վիճակը և հեռանկարները
- աշխատանքների արդյունավետ պլանավորման հիմնական մեթոդներն ու տեխնոլոգիաները
- ագրոարդյունաբերական համալիրում օգտագործվող ժամանակակից թվային տեխնոլոգիաներ
- գյուղատնտեսական արտադրության տեխնոլոգիական գործընթացների ծրագրավորում
- NDVI քարտեզների ստեղծում, ծրագրակազմով աշխատանք (Google Earth, GIS Sputnik Agro, 1C, Agrodozor, One Soil և այլն ծրագրերում)
- հեռավոր տրակտորային համակարգերի օգտագործմամբ ժամանակակից գյուղատնտեսական մեքենաների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գյուղատնտեսական արտադրության ոլորտում ոչ ստանդարտ առաջադրանքների լուծման հմտություններ:
Ինչպես դիմել
Մասնակցության հայտերն ընդունվում են առցանց:
Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ, ապա խնդրում ենք հայերենով լրացնել առցանց դիմումն այստեղ:
Մրցութային կարգով ընտրված դիմորդների հետ կանցկացվի առցանց հարցազրույց:
Դիմելու վերջնաժամկետն է 2020թ.-ի դեկտեմբերի 2-ը, ժամը 18:00 ներառյալ:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 091 435136 կամ գրել liana.doydoyan@undp.org էլեկտրոնային հասցեին:
***
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։