Բնակչության խոցելի խմբերը` երեխաները, ծերերը, հաշմանդամները և այլոք իրավունք ունեն օգտվել Հայաստանի Հանրապետությունում գործող առողջապահական ոլորտի հիմնական աջակցության փաթեթից:Փաթեթը տրամադրում է որոշակի առողջապահական ծառայություններ՝ ներառելով առողջության առաջնային պահպանունը և դեղորայքային բուժումը, որոնք համապատասխան հիվանդների համար անվճար են: Սակայն այս փաթեթից օգտվելու, օրենքով իրավունք ունենալը դեռևս չի նշանակում, որ մարդիկ իսկապես օգտվում են այդ ծառայություններից:
Շատ հաճախ հիվանդները պարզապես անտեղյակ են, որ իրենք սոցիալական այս կամ այն խմբին են պատկանում, որը առողջապահական ծառայությունների համար պետության կողմից կարող է սուբսիդավորում ստանալ, կամ ստույգ չգիտեն, թե ո՞րոնք են սոցիալական ծրագրերի միջոցով փոխհատուցվող ծառայությունները:
Սաթիկ Բադեյանը, ուսումնասիրելով Հայաստանում առողջապահական ոլորտը և իրականացնելով համապատասխան հետազոտություն և գնահատում , հանդես է եկել առողջապահական ծառայությունների իրազեկման և մատչելիության խնդրին անդրադարձող տեխնոլոգիական լուծմամբ: Առաջարկած լուծումը մասնակցել է համատեղ դիզայնի և աշխատանքային ընթացքին «Առողջապահության թեմայով սոցիալական նորարարության ճամբարին»:
Գաղափարը կայանում է մատչելի օնլայն հարթակի ստեղծման մեջ, որը կօգնի օգտատերերին հասկանալ, թե արդյոք նրանք իրավասու են օգտվել առողջապահական ծառայությունների համար նախատեսված պետական սուբսիդավորման ծառայությունից:
Շատ հաճախ օրենսդրական ակտերը, կանոնները անհասկանալի լեզվով են բացատրում շարքային քաղաքացուն այս կամ այն ծառայությունից օգտվելու կարգը: Բացի այդ օգտվելու պայմանները մշտապես փոփոխվում են, և ի լրումն հիմնական օրենքի իմացութան պետք է տեղյակ լինել ցանկացած նոր հրամանից, օրենքի փոփոխություններից: