ՄԱԶԾ Կոլբա լաբն «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակում հայտարարել է Շիրակի մարզում իրականացվող ստեղծարար ոլորտներին ուղղված նորարար գաղափարների մրցույթ։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը ներառյալ։
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հարցեր ու առաջարկներ՝ կապված դիմելու ընթացակարգի, մասնավորապես օնլայն հարցաշարի լրացման, գաղափարների ուղղվածության հետ կապված, առաջարկում ենք միանալ առցանց տեղեկատվական հանդիպմանը, որի ընթացքում կքննարկենք դիմելու հետ կապված բոլոր հարցերը։ Կարող եք տեղում դիմելու ընթացակարգի, ինչպես նաև բովանդակությանը վերաբերող հարցերն ուղղել մեր թիմին։ Կխոսենք նաեւ դիմումների ընդունման նոր գործիքի՝ gust.com կայքի մասին, որը նույնպես շատերի համար նոր հարցեր է առաջացրել։
Կհանդիպենք օնլայն ֆորմատով հինգշաբթի, օգոստոսի 6-ին, ժամը 12:00-ին հետևյալ հղումով՝ https://undp.zoom.us/j/94952664762
Մրցույթի մասին մանրամասները՝ այստեղ։
***
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: