Կոլբա Ջոբսը եւ course.am հարթակը համատեղ սկսում են առցանց անվճար վեբինարների շարք՝ Kolba Masterclass / Կոլբա Հմտարան: Kolba Masterclass-ը հյուրընկալելու է լավագույն մասնագետների ամենատարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներից մինչեւ բիզնես կառավարում եւ արվեստ:

Վեբինարի արդյունքում դուք կստանաք՝
-Ձեզ հետաքրքրող ոլորտին առնչվող հարցերի պատասխաններ
-Խորհուրդներ եւ փորձի փոխանակում (lifehacks) խոսնակի կողմից
-Մասնագիտական կողմնորոշման եւ նոր հմտությունների ձեռքբերման հնարավորություն
-Ծանոթություն տվյալ ոլորտում աշխատատուների պահանջներին եւ առաջարկներին թե’ հայկական, թե’ միջազգային շուկայում (հրավիրված HR խոսնակների կողմից)

Kolba Masterclass-ի առաջին վեբինարը նվիրված է թվային արտիստներին (digital artists): Թվային արտիստներն այն մարդիկ են, ովքեր աշխատում են թվային/ստեղծագործական արվեստի ոլորտում և ստեղծում 3D անիմացիա, կայքի ինտերակտիվ գրաֆիկա և դիզայնի այլ ձեւեր:

Մենք հյուրընկալել ենք Wearm School Armenia-ի հիմնադիր տնօրեն Արմեն Քոչարյանին, ով 2018թ-ին հիմնադրել է Wearm դպրոցը, որը մինչ օրս ունեցել է շրջանավարտների ավելի քան 40 խումբ: Wearm school-ն անցկացնում է 4-ամսյա դասընթացներ անիմացիայի, մոնտաժի, գրաֆիկական դիզայնի եւ թվային արվեստին առնչվող այլ ոլորտներում: Արմենը կխոսի այս մասնագիտության նրբությունների, կրթության ու կարիերայի հնարավոր աճի ուղիների մասին և կկիսվի իր թիմի փորձով։

Վեբինարի երկրորդ խոսնակն իր կարիերայի ընթացքում թվային արտիստներ գտնելու լուրջ խնդրին բազմիցս առնչված, մարդկային ռեսուրսների կառավարիչ Արփի Կարապետյանն է, ով COWO-ի հիմնադիրն է: Վերջինս աշխատանքային հարմարավետ միջավայր է ստեղծարար մասնագետների և թիմերի համար։ Արփին այս վեբինարի ընթացքում կխոսի այն մասին, թե ինչպիսի թվային արտիստների են փնտրում գործատուները հայկական և միջազգային շուկայում։

Վեբինարին կարող եք միանալ Zoom-ով՝ https://undp.zoom.us/j/97541440094, նախապես գրանցվելով այստեղ՝ https://bit.ly/32FifBo

***
Կոլբա Ջոբսը ՄԱԶԾ/Կոլբա Լաբի նախաձեռնություններից է, որն ստեղծվել է «Ապագայի հմտություննեեր եւ աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականացվում՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։