ՄԱԶԾ Կոլբա լաբն «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր» ծրագրի շրջանակում հայտարարել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի գյուղատնտեսական եւ սննդի վերամշակման ոլորտներին ուղղված նորարար գաղափարների մրցույթ:

Քանի որ ստացել ենք բազմաթիվ հարցեր ու առաջարկներ՝ կապված դիմելու ընթացակարգի, մասնավորապես օնլայն հարցաշարի լրացման, գաղափարների ուղղվածության հետ կապված, դիմում հայտերի վերջնաժամկետը երկարացրել ենք մինչեւ հուլիսի 27-ը։

Ինչպես նաև ձեր բոլոր հարցերի պատասխանները ստանալու նպատակով, առաջարկում ենք միանալ առցանց տեղեկատվական հանդիպմանը։ Կարող եք տեղում դիմելու ընթացակարգի, ինչպես նաև բովանդակությանը վերաբերող հարցերն ուղղել մեր թիմին։ Կխոսենք նաեւ դիմումների ընդունման նոր գործիքի՝ gust.com կայքի մասին, որը նույնպես շատերի համար նոր հարցեր է առաջացրել։

Կհանդիպենք օնլայն ֆորմատով հինգշաբթի, հուլիսի 23-ին, ժամը 12:00-ին հետևյալ հղումով՝https://undp.zoom.us/j/98362608930

Մրցույթի մասին մանրամասները այստեղ։

***

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: