Սեպտեմբերի 12-ին Կոլբա Լաբը «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանրայինքննարկում «Ռիսկերի կառավարում» թեմայով։ Ի՞նչ է իրենից ներկայացնում և ի՞նչ գիտելիքներ է պահանջում ռիսկերի կառավարումը։ Այս թեմայի շուրջ մեր խոսնակը Կարեն Վրթանեսյանն էր, ով Razm.info կայքի համահիմնադիրն ու համակարգողն է։ Razm.info կայք խորհրդատվություն է տրամադրում կազմակերպություններին ռիսկերի կառավարման և ռազմական/անվտանգության ոլորտներում։
Կարենը խոսեց այս մասնագիտության մասին, թե որն է այս ոլորտում առկա ներուժը և ինչ այլ հմտություններ ու փորձառություններ են անհրաժեշտ այս ոլորտում հաջողության հասնելու համար։ Խոսվեց նաև թե ինչպես պետք է պատրաստվել ֆինանսական, տնտեսական ինչպես նաև ռազմական և ներքաղաքական ռիսկերին։ Մարդիկ անընդհատ ռիսկերի մասին են մտածում, նույնիսկ այն ժամանակ երբ դա չեն էլ նկատում ։ Ռիսկերի կառավարման միջոցով մենք փորձում ենք կանխել կատարվող վնասը, կամ ինչ-որ բան, որը հնարավոր է որ գնա սխալ, իսկ հավանականություն, որ ինչ որ բան սխալ կգնա՝ միշտ էլ կա․ավտովթարներ, գողացված դրամապանակներ, անսպասելի վատ եղանակ, այրված ընթրիքներ։ Ցանկը կարող է անվերջ շարունակվել։ Մարդու տեսակը ծրագրավորված է այնպես, որ ռիսկերը կառավարի։
Այսպիսով ինչպե՞ս է ռիսկերի կառավարումը վերածվում բիզնեսի։ Բիզնեսում ռիսկերի կառավարումը դա ֆինանսական ռիսկերի և ընթացակարգերի կանխատեսումն ու գնահատումն է` դրանց ազդեցությունը նվազեցնելու կամ խուսափելու համար։ Մասնակիցները իսկապես հետաքրքրված էին թեմայով և ազատ հղում էին իրենց հետաքրքրող հարցերը։
Ամփոփելով ներկայացնում ենք ռիսկերի կառավարման հիմնական հինգ եղանակները՝ ընդունում, խուսափում, փոխանցում, մեղմացում կամ շահագործում։