Մենք հավատում ենք, որ ստարտափերը, ծրագրերն ու հանրային ծառայությունները պետք է ստեղծվեն այդ մարդկանց հետ համատեղ, ովքեր դրանցից օգտվելու են: Մենք սա անվանում ենք համատեղ ստեղծում:
Մենք շատ մեծ նշանակություն ենք տալիս այս գաղափարին, քանի որ այն մեծ հեռանկարներ է բերում նախաձեռնությունների դիզայնի տեսանկյունից, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս փորձարկումներ անել ու սոցիալական ստարտափի ստեղծումը դարձնել ավելի հաճելի գործընթաց:
Մենք կիրառում ենք այս համատեղ ստեղծման մեթոդը մեր ինկուբացիոն մրցույթներում, ինչպես նաեւ ՄԱԿ-ի այլ ծրագրերում ու նախագծերում:
Այն թիմերը, ովքեր ներգրավվում են Կոլբայի ինկուբացիոն մրցույթում, ներքաշվում են նաեւ այս համատեղ ստեղծման ու համագործակցության ընթացքի մեջ: Հիմնվելով այսպիսի սխեմայի վրա, թիմերը սկսում են իրենց ստարտափերի ստեղծման գործը:
Ավելի մանրամասն` թե ինչպես է աշխատում այս գաղափարը
Մեր աշխատարան-հանդիպումները մենք անցկացնում ենք Ստենֆորդի Համալսարանի կողմից մշակված դիզայնի մտածողության մեթոդաբանության հիման վրա: Հետեւյալ սխեման ավելի լավ է բացատրում, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Աղբյուրը: Ստենֆորդի համալսարանի “d.school” ծրագիր
Այս մեթոդաբանության օգտագործման մասնավոր օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ. թե ինչպես այն օգտագործվեց Բրատիսլավայում հանրային տրասպորտի մոբիլ լինելու խնդիրը լուծելու նպատակով:
Արձագանքելով տարբեր մարտահրավերներին, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, մենք կիրառում ենք նաեւ DIY ուղեցույցը եւ ծառայությունների դիզայնի փաթեթը:
Չնայած ամեն հանդիպում-աշխատարանն ունի որոշակի կառուցվածք ու հետեւում է ընդհանուր սկզբունքների, թերեւս դրանցից ոչ մեկը չի կրկնում մյուսին: