Ինչպիսի լուծումներ ու գործիքներ է հնարավոր մշակել, որպեսզի հեշտացնել քաղաքի կառավարումը տարբեր մակարդակներում: 2017թ. աշնանը, հրավիրելով ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտացումների մարդկանց, հավաքագրելով տվյալների շտեմարաններ տարբեր ոլորտներից՝ աղբանահանությունից, բջջային զանգերի անանուն գրանցումներից մինչև բնակֆոնդի կառավարմանը վերաբերող տվյալներ, փորձեցինք 24 ժամվա ընթացքում մշակել խելացի լուծումներ Երևանի համար:
«Խելացի քաղաք» հաքատոնի երկրորդ մրցանակին արժանացած «Datathon» թիմն առաջարկել էր աղբանահանության խելացի կազմակերպման նախագիծը: Աշխատելով աղբատար մեքենաների ուղեգծերի և աղբամանների տեղադրման վերաբերյալ տվյալների հետ, թիմը մշակել է մոդել, որը կօգնի առավել արդյունավետ կազմակերպել աղբատար մեքենաների ուղեգծերի կազմում և աղբամանների առավել նպատակահարմար դասավորություն:
Առաջարկած լուծումը հաշվի է առնելու աղբամանների դասավորությունն ու լցվածությունն, ինչպես նաև օգտագործելով բջջային օպերատորների տվյալները, հնարավոր կլինի հաշվարկել բնակիչների խտությունն ըստ շենքերի: Համադրելով այս երկու տվյալների բազաների վերլուծությունը, կմշակվի աղբատար մեքենաների համար առավել օպտիմալ և համապատասխան ուղեգիծ:
Մշակված մոդելը պատրաստ կլինի 2018թ. գարնանը, եթե ունեք առաջարկություններ կամ հետաքրքրված եք համագործակցել թիմի հետ, գրեք մեզ այդ մասին idea@kolba.am էլ.հասցեին:
«Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: