Մեր օրերում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում անսահմանափակ հնարավորություններ է տալիս բոլորին: Յուրաքանչյուր օգտատեր կարող է օգտագործել համացանցը իրեն առավել հետաքրքիր մասնագիտացումը ստանալու համար, անգամ առանց տանից դուրս գալու:
Նույնը վերաբերում է նաև շախմատ խաղալ սովորելուն։ Եթե հետաքրքրվում եք շախմատով, բայց ժամանակ չունեք համապատասխան ուսումնական հաստատություն այցելել կամ գտնել պրոֆեսիոնալ մարզիչ, այժմ գոյություն ունի առցանց սովորելու հնարավորություն:
Հրայր Շահբազյանի թիմը կրթության վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթին ներկայացրել էր շախմատի դպրոցի առցանց պլատֆորմի մշակման գաղափարը: Նախագիծը կհամախմբի շախմատի դասատուներին և սովորող ցանկացողներին մեկ հարթակում, որտեղ յուրաքանչյուր ուսանող կկարողանա ընտրել մարզիչի, ով նախօրոք պատրաստում և պահպանում է դասը։ Ուսանողները կսովորեն առցանց, կտեսնեն խաղատախտակը անմիջապես համակարգչի էկրանին, և այս ֆունկցիայի շնորհիվ մեկ մարզիչը կկարողանա աշխատել բազմաթիվ աշակերտների հետ՝ առցանց խմբակային դասերի ձևաչափում:
Առցանց այս գործիքը հնարավորություն կտա մարզիչներին մշակել տարբեր բարդության խնդիրներ ու առաջադրանքներ, որոնք ուսանողները կլուծեն հենց հարթակի տիրույթում:
Ինտերակտիվ ուսուցման գործիքն այժմ տեստավորման փուլում է, եթե հետաքրքրված եք շախմատով և կուզենայիք լինել այն փորձարկողների թիմում, գրեք մեզ idea@kolba.am էլ.հասցեին: