Նախորդ շաբաթ Կոլբա լաբը կազմակերպել էր Հայաստանում առաջին անգամ անցկացվող հանրային կառավարման նորարարության շաբաթը (#PSIWeek): Մի շարք միջոցառումների ու քննարկումների միջոցով տարբեր  ոլորտներում աշխատող մասնագետներ, հետաքրքրված քաղաքացիներ, պետական ծառայողներ ուսումնասիրեցին, թե ինչ է իրենից ներկայացնում հանրային կառավարման նորարարությունը, և ինչպես կարող ենք միասին դա իրականացնել Հայաստանում:

Նախորդ երեք տարիների ընթացքում նորարար մտածողությամբ մարդիկ կարողացել են իրենց լուծումները մշակել առկա սոցիալական խնդիրներին, փորձարկել իրենց գաղափարներն ու ստեղծել սոցիալական ստարտափեր՝ Կոլբա լաբի ինկուբատորի միջոցով:

Նորարարություն հանրային կառավարման ոլորտում

Նորարարության ոլորտում գոյություն չունի մենաշնորհ: Մենք համոզված ենք, որ Հայաստանում կան ստեղծագործ մտքի ու ձեռներեցության հսկայական պաշարներ: Եվ մենք որոշեցինք շարունակել մեր ինկուբատորի աշխատանքը՝ ներառելով նաև հանրային կառավարման ոլորտում ներգրավված մասնագետներին: Այս նախաձեռնությունը հանրայնեցնելու նպատակով կազմակերպվեց «Հանրային կառավարման նորարարության շաբաթը» (հունվարի 30-ից փետրվարի 6-ը:) Ահա թե ինչ թեմաներ ենք քննարկել.

Թեդեքս Սալոն Երևան

  • Ինչպես է պետության ու քաղաքացիների միջև երկխոսության կարիքն ազդում ժողորդավարության կայացման վրա,և ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած կառավարումը 21-րդ դարի
  • Ինչու է զարգացող երկրի համար կրթությունն այդքան որոշիչ զարգացած երկրների շարքին միանալու համար
  • Արդյոքանհատականությունը (ինդիվիդուալիզմը) այդքան ուժեղ է զարգացած հայերի մեջ, որքան մենք ենթադրում ենք
  • Կարող ենք արդյոք օգտագործել երաժշտությունը սոցիալական խոչընդոտներ հաղթահարելու գործում

Հանրային միջոցառում

Կառավարության ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ, երաժիշտներ և անգամ կատակերգու՝ ահա այպիսի անսպասելի կազմ էր հավաքվել ելույթ ունենալու միջոցառման ժամանակ: Ելույթներն վերաբերում էին այնպիսի թեմաներին, ինչպիսին են.

 

Մենք հրավիրեցինք բոլոր հետաքրքրված անձանց, այդ թվում ԶԼՄ-ներին ու զարգացման ոլորտում աշխատող մարդկանց՝ պատմելու թե ինչ ծրագրեր կարող ենք միասին իրականացնել հանրային կառավարաման նորարարության ոլորտում առաջիկա երկու տարիների ընթացքում: Հանդիպմանը բացման խոսքով հանդեղ եկան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպական միության ու ՀՀ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտո, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյան

Կոլբա-զրուցարան

Փետրվարին կայացած Կոլբա-զրուցարանը հյուրընկալեց FutureGov բրիտանական խորհրդատվական գործակալության հրավիրված մասնագետներին: Էմիլի Բազալգետտեն և Սիմոն Քըրիերը ներկայացրեցին, թե ինչպես են հանրային հատվածում աշխատող կազմակերպությունները փորձում ավելի ճկուն լինել և համապատասխանաբար փոփոխել իրենց գործողությունները՝  լսելով իրենց օգտատերերի կարծիքը:

Աշխատանքային հանդիպում կառավարման նորարարների համար

FutureGov-ից մեր գործընկերները աշխատանքային հանդիպում անցկացրեցին պետական կառույցներում աշխատող մասնագետների համար, ովքեր հետաքրքրված էին կառավարման նորարարությամբ: Հանդիպման մասնակիցները ծանոթացան ծրագրերի համատեղ դիզայնի ու մշակման սկզբունքներին, սովորեցին էթնոգրաֆիկ հետազոտության հիմունքները, որի հիման վրա փորձեցին վերլուծել իրենց ծրագրերի օգտատերերի կարիքներն ու նախապատվությունները: Աշխատելով թիմերում, մասնակիցները մշակեցին իրենց ծրագրերի պրոտոտիպերը /մոդելները/ և փորձարկեցին դրանք: 

Իսկ դուք հետաքրքրված ե՞ք հանրային կառավարման նորարարությամբ: Մասնակցել էի՞ք Կոլբա լաբի կողմից կազմակերպված հանրային կառավարման նորարարության շաբաթվա (#PSIWeek) միջոցառումներին: Ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը մեկնաբանություններում: