«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը եզրափակեց ծրագրի առաջին տարվա աշխատանքները։ Ծրագրի նպատակն է այսօրվա երիտասարդությանը նախապատրաստել ապագայի աշխատաշուկայի փոփոխություններին։ Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝
1․ իրավիճակի վերլուծության փուլ, որի ընթացքում հետազոտությունների և մասնակցային խորհրդատվության արդյունքների հիման վրա կուրվագծվեն ապագայի հմտությունները, և
2․ ներդումային փուլ, որի ժամանակ կիրականացվի թիրախային աջակցություն հմտությունների տրամադրման, կրթական ծրագրերի և տարածքների ստեղծման ոլորտում՝ հասնելու ցանկալի ապագային։
Նախորդ 10-ը ամիսները ուղղված էին ապագա հմտությունների և հնարավորությունների վերլուծությանը։ Ցանկանում ենք կիսվել ձեզ հետ մեր արդյունքներով, որ կտեսնեք հետևյալ պատկերի մեջ։ Եվ իհարկե, հաջորդ տարիներին ուրախ կլինենք միասին աշխատել և զարգացնել Հայաստանի ապագան միասին։