Հունիս ամսվա Կոլբա լաբի հանրային զրույցը նվիրված կլինի առողջապահության ոլորտին:

Զավեն Քոլոյանը, ով առողջապահության ոլորտում հայկական մի քանի ստարտափերի հիմնադիր է, կպատմի ոլորտի զարգացումների մասին. ու՞ր է շարժվում ծառայությունների շուկան և ինչպիսի՞ հնարավոություններ կան նորարար մոտեցումների ներդրման համար Հայաստանում:
Կխոսենք նրա մասին, թե ինչպիսի կառուցվածք ունի բժշկական համակարգը Հայաստանում, որոնք են հիմնական խնդիրները և ինչպիսի դինամիկա է նկատվում հայկական շուկայում վերջին տարիներին:
Զավենը մոտ տաս տարի ներգրավված է առողջապահության ոլորտում, առաջին ստարտափերից եղել է Doctors.am առցանց պլատֆորմը, որն այլևս ստարտափ դժվար է անվանել, քանի որ հսկայական տեղեկատվական ռեսուրս է հանդիսանում ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների համար:
Զավենը հանդիսանում է «Երևան հոմ քեյր» (“Yerevan Home Care”) ծառայության և «Կոշ» մանկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր, ինչպես նաև «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր:
Հանդիպմանը կարող եք գրանցվել, միանալով Կոլբա լաբի ֆեյսբուքյան միջոցառմանը այստեղ:
Այս հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: