Լավ գաղափար ունենալու և այն իրականություն դարձնելու միջև տարածությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է կարողանալ ճիշտ ներկայացնել ձեր գաղափարը: Ինչպես հաճախ արևմուտքում են ասում՝ «վաճառել» ձեր գաղափարն ու թիմը, հնարավոր ներդրողներին:

Որո՞նք են գաղափարը գրավիչ ներակայացնելու գաղտնիքները, և արդյոք հնարավոր է կարճ ժամկետում սովորել այն հնարքները, որոնք կօգնեն ձեզ ստարտափ գաղափարը առավելագույնս լավ ներկայացնել ներդրողներին:

Ի տարբերություն էլ-փոստով ստացված հայտերի ու հաղորդագրությունների՝ ձեզ լսելիս մարդիկ ուշադրություն են դարձնում տարբեր մանրուքների, որոնց մասին ցանկալի է նախօրոք մտածել: Հնարավո՞ր է արդյոք պատրաստել այնպիսի ելույթ, որն առաջին անգամից կգրավի ներդրողների հետաքրքրությունն ու վստահությունը և կստիպի անծանոթ մարդկանց համագործակցել ձեզ հետ:

Այս և այլ հարցերի քննարկման նպատակով Կոլբա լաբը Մարգարյան իրավաբանական գրասենյակի հետ համատեղ կազմակերպում են «Վաճառվող գաղափարի գաղտնիքները» աշխատանքային հանդիպումը:

Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որի մասին պատրաստ եք պատմել լայն հանրությանը և բաց եք նոր առաջարկների և ստեղծագործ մոտեցումների համար, ապա շտապեք գրանցվել այստեղ մինչև օգոստոսի 12-ը: 

Մասնակցության պարտադիր պայմաններից է՝ ունենալ գաղափար և պատրաստ լինել ներկայացնել այն լսարանին: Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր մասնակից աշխատելու է իր գաղափարի վրա՝ կատարելագործելով այն ներկայացնելու եղանակներն ու միջոցները:

Աշխատարանը ենթադրում է թե՛ տեսական հատված, թե պրակտիկ աշխատանք յուրաքանչյուր մասնակցի հետ: Մասնակցությունն անվճար է: Մասնակիցների ընտրությունը՝ մրցութային:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին, ժ. 10:30-17:30, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: