«Ես շատ լավ բիզնես-գաղափար ունեմ, բայց չգիտեմ որտեղից սկսեմ»: Ծանոթ է՞ հնչում:
Այսօր ստարտափ բառը այնքան հաճախ ենք լսում, որ հարց է առաջանում, թե որ նախաձեռնությունը կամ նախագիծը կարելի է ստարտափ համարել իսկ որը՝ ոչ: Արդյո՞ք նորաբաց սրճարանը նույնքան համապատասխանում է ստարտափի սահմանմանը, որքան բջջային հավելվածը, որը հաղորդում է ձեր առողջական վիճակի մասին:
Ի՞նչն է համախմբում վերը նշված նախագծերը և ինչ է կարելի անել նմանատիպ ծրագրերի հաջողությունն առավելագույն ապահովելու համար:
Թղթի վրա գծած պլանից իրական գործողությունների անցնելու համար անհրաժեշտ է պլանավորել ձեր գործողությունները, որպեսզի ձեր նորարար գաղափարը հետագայում դառնա հաջողված բիզնես-ծրագիր: Արդյոք դուք հստակ գիտե՞ք, թե որն է ձեր ծրագրի ուժեղ կողմը, որ կկարողանա շարքային հաճախորդին դարձնել ձեր հավատարիմ երկրպագուն:
Մայիսի 12-ին, ժ. 17:00 Կոլբա լաբը կհուրընկալի Հայաստանում“The Essentials of Doing Business in Armenia”, գրքի հեղինակ Արմեն Մարգարյանին, ով կխոսի նրա մասին, թե որոնք պետք է լինեն ձեր ստարտափի պլանավորման ու իրականացման առաջին քայլերը:
Միացեք միջոցառմանը այստեղ:
Հիմնական թեմաները, որոնք կքննարկվեն հանդիպման ընթացքում հետևյալն են՝
· Ի՞նչ է պետք հաշվի առնել հնարավորությունների ու ռիսկերի շուկան մտնելիս
· Ինչպե՞ս առավել արդյունավետ ներկայացնել ձեր գաղափարը և ապահովել դրա առաջխաղացումը շուկայում
· Ինչպե՞ս ավելի լավ հասկանալ մարդկանց կարիքներն ու զգացմունքները, և ընդհանրապես ինչու է դա կարևոր
· Ինչպե՞ս մնալ իրատես բյուջեն պլանավորելու, բիզնես պլանի իրականացման, զարգացման բիզնես-մոդելի մշակման և մնացած այլ փուլերում
Արմեն Մարգարյանը «NexusLab Inc»-ի համահիմնադիր և գործադիր տնօրենն է, «Մարգարյան Իրավաբանական Գրասենյակի» տնօրենը, ինչպես նաև տպագրում էConsumer Law Magazine, Startup Law Magazine and Wise Car Shopper ամսագրերը:
Այս հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: