2020 թվականն ամբողջ աշխարհում բերեց բազմաթիվ անսպասելի փոփոխություններ մարդկանց կյանքում: Մեկուսացված կյանքը նոր նորմալն է, և դա ազդել է ոչ միայն ճանապարհորդական ծրագրերի, այլև մեր առօրյա կյանքի և աշխատանքի հեռանկարների վրա: Մենք գտնվում ենք փոփոխության և վերափոխման նոր փուլում, որը ստեղծում է նոր աշխատատեղերի պահանջարկ՝ մարդկանց ներուժն ու ձգտումներն իրականացնող հսկայական նոր հնարավորություններով: Այսօր բիզնեսի ամենաթեժ թեմաներից մեկն ապագա աշխատանքի վերափոխումն ու նորովի պատկերացումն է:

Մենք համագործակցում ենք 8.18 Consulting-ի հետ՝ օգնելով ձեզ սկսել կարիերայի ուղին՝ տեղավորելով ձեր գիտելիքներն ու փորձը նոր և հեռավար միջավայրում:

8.18-ը մատուցում է խորհրդատվական ծառայություններ մարդկային կապիտալի կառավարման ոլորտում: Այս սեմինարի ընթացքում մենք կխոսենք հեռավար աշխատատեղերի հնարավորությունների մասին, թե ինչ հմտություններ են անհրաժեշտ՝ ազատ և (կամ) հեռավար աշխատանք գտնելու համար, և ինչ գործիքներ օգտագործել ՝ ձեր որոնման լավագույն տարբերակը գտնելու համար: Սեմինարը կներառի նաև ինտերակտիվ վարժություն, որը կօգնի ձեզ ձեր կարիերայի կողմնորոշման համար: Սեմինարի ավարտին դուք կկարողանաք:

Ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք այս վերափոխմամբ տրվում են Հայաստանի երիտասարդությանը
Տեղեկանալ ծագող աշխատատեղերի և աշխատաշուկայում առկա միտումների մասին
Մտածել կարիերայի այն ուղու մասին, որը կիրագործի ձեր ներուժն ու ձգտումները:

Միջոցառման լեզուն հայերենն է:

Սեմինարը վարելու է Նանա Հովհաննիսյանը, որը միջազգային դասընթացավար է, կարիերայի և գործադիր մարզիչ (PCC ICF), կառավարման խորհրդատու (CMC) և HR մասնագետ, առաջնորդության եւ անձնական զարգացման առաջնային մասնագիտական կողմնորոշմամբ: Ներկայումս Նանան 8.18 խորհրդատվական ընկերության հիմնադիրն է, ով աջակցում է առաջնորդներին՝ իրենց կազմակերպություններում բեկումնային աճ գրանցելու համար: Որպես դասընթացավար, նա առաջնորդվում է այն համոզմամբ, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է զարգացնել ապագա յուրահատուկ հմտություններ և կարողություններ՝ ընտրելով այն կարիերան, որը կիրագործի մեր ձգտումները:

Միջոցառմանը կարող եք միանալ Facebook-ով։ Իսկ եթե ցանկանում եք հետագայում մեզանից ստանալ նմանատիպ թեմաների մասին նամակներ, ապա կարող եք նաեւ գրանցվել:

***

Միջոցառումն իրականացվում է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: