Կոլբա լաբը  ուրախ է հայտարարել, որ ամենամսյա միջոցառումը (Kolba Café) այս անգամ կկայանա մայիսի 27-ին, ժ.17:00 Վահագն Պողոսյանի հետ: Հանդիպման թեման է ապակենտրոնացման ուժը:

Կխոսենք ապակենտրոնացման գաղափարի կիրառությունների մասին` սկսած ճարտարագիտական ոլորտից մինչեւ ձեռնարկությունների կառավարումը, ինչպես նաեւ կենցաղը և առօրյան:

Խոսնակը՝ Վահագնը սկսել է աշխատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում 1999թ․-ին՝ Սիլիկոնյան հովտի ավտոմատ նախագծման ընկերություններից մեկում։ 2003-ին ԵՊՀ֊ում պաշտպանել է ֆիզ֊մաթ գիտությունների թեկնածուի կոչումը։Սկսած 2004 թվականից Էննո Վայնի հետ միասին Երեւանում հիմնադրել է Ինստիգեյթ ընկերությունը՝ բարձր տեխնոլոգիաների ինկուբատոր և հետազոտական կենտրոնը։ Վերջին 10 տարիների ընթացքում Ինստիգեյթը հիմնադրել է մի քանի բարձր տեխնոլոգիական ընկերություններ Հայաստանի, Վրաստանի, Գերմանիայի և ԱՄՆ Սիլիկոնյան հովտի ավելի քան տաս քաղաքներում։ Սկսած 2007 թվականից՝ Վահագնը համահիմնադրել է նախաձեռնություններ՝ կենտրոնացած կրթական և ենթակառուցվածքային խնդիրների վրա՝ ՏՏ, ռոբոտաշինական, ինչպես նաև արհեստի, արվեստի, սպորտի ու մշակույթի վերաբերյալ։ Ինստիգեյթին հետաքրքրող հիմնական ուղղություններն են՝  Web 3.0 / GGG տեխնոլոիգիաները, իմաստաբանական ցանցերը, եռաչափ տպիչներ, ԱԹՍ և ռոբոտաշինությունն առհասարակ, տեսագծայնային կոդավորումը, պատկերների մշակումը և արհեստական բանականությամբ համալրված անվտանգության և պահակային համակարգերը։

Երբ՝ մայիսի 27-ին, չորեքշաբթի, ժ. 17:00

Որտեղ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Պ. Ադամյան 14

Միջոցառման նկարները հասանելի են Կոլբա լաբի ֆեյսբուքյան էջում: