ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐԱՐԱՐ ԼԱԲԵՐ
Ժողովրդավարության վերելքը եւ քաղաքացիական ակտիվության աշխուժացումը, որոնք ամրակայվում են նոր տեխնոլոգիաների տարածմամբ, ցույց են տալիս, որ պետական քաղաքականությունների մշակումն ու իրականացումն այլեւս առանձին ընտրյալների պարտականությունը չեն: Աշխարհի տարբեր երկրների կառավարություններ արդեն իսկ արձագանքել են՝ պետական քաղաքականությունների տարածքը քաղաքացիական մասնակցության եւ փորձարարության առջեւ բացելով։ Այս նորարարությունը հաճախ կյանքի է կոչվել կառավարությունների ներսում լաբորատորիաների նման միավորների ստեղծման միջոցով։
Ծրագրի ջանքերը կկենտրոնացվեն 4 երկրներում (Հայաստան, Վրաստան, Մակեդոնիա եւ Մոլդովա) գործող ինովացիոն լաբերի ինստիտուցիոնալացման ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր կառավարությունների ստեղծած լաբերի լավագույն համաշխարհային փորձի վերջին ուսումնասիրության փաստերն ու տվյալները։ Սա շրջադարձային նշանակություն ունի, քանի որ՝
- Կառավարությունների եւ քաղաքացիների միջեւ համագործակցության միանգամայն նոր մոդել է առաջարկում
- Ենթադրում է միջտարածաշրջանային, հարավ-հարավ համագործակցություն 4 երկրների կառավարությունների միջեւ՝ փորձելով ներգրավվածության նոր մոդել ստեղծել
- Մեծացնում է այս աշխատանքներում ՄԱԶԾ-ի ստանձնած դերակատարության արդյունավետությունը՝ թե՛ առանձին երկրի ճիգերին աջակցելու եւ թե՛ միջտարածաշրջանային համագործակցության ու գիտելիքի փոխանակման համակարգման առումներով
- Աջակցում է կառավարման նորարարության 4 տարբեր մոդելների ինստիտուցիոնալացմանը՝ ինչպես մակարդակի (պետական եւ տեղական կառավարում), այնպես էլ տիպաբանական առումներով (առանցքը՝ Մոլդովայի եւ Վրաստանի ոչ տեխնոլոգիական նորարարություններից մինչեւ Հայաստանում եւ Մակեդոնիայում տեխնոլոգիական ու նախագծային ձեռնարկումները), որը հնարավորություն է տալիս առավել ընդգրկուն եզրակացություններ կատարել եւ գիտելիք ձեռք բերել, որոնք կարող են այլ երկրներում կիրառվել:
Ակնկալվող արդյունքներ
- Ինստիտուցիոնալացված եւ կառավարության (կենտրոնական եւ տեղական մակարդակներում) մեջ ներկառուցված սոցիալական նորարարության լաբորատորիաներ, որոնք նոր սերնդի ծառայություններ են մատուցում։
- Սոցիալական նորարարության լաբորատորիայի հիմնադրման գործիքակազմ՝ որպես ECIS-ի համար մշակված կառավարման նոր մոդել։