Լինելով փորձարարության ու նորարարության լաբորատորիա՝ Կոլբան իրականացնում է առցանց հարցում՝ Հայաստանի զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ:

Հարցման մեջ օգտագործվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MITFuturescaper քրաուդսորսինգային հարթակը, որի միջոցով հավաքվում և համակարգվում են օգտատերերի կարծիքները:

Ներկայացված կարծիքները և գաղափարները  հասանելի կլինեն զարգացման գործակալություններին, կառավարությանը և այլ պետական մարմիններին՝ նրանց ռազմավարական պլանավորումը ուղղորդելու համար:

Հարցումն ունի յուրահատուկ կառուցվածք. յուրաքանչյուր հաջորդ հարց հիմնված է ձեր մուտքագրած պատասխանների վրա: Յուրօրինակ մտքի վարժանք է, որը հետաքրքիր է անցնել ու տեսնել արդյունքները:

Հարցումը կխլի ձեզանից ընդհամենը 10 րոպե: Բոլոր պատասխանները գրանցվում են անանուն:

http://my.futurescaper.com/i/armeniafuture

Ձեր արտահայտած կարծիքները կօգնեն պատկերացնել մեր հնարավոր ապագան՝ հաշվի առնելով այսօրվա զարգացումները, ինչպես նաև կօգնեն հասկանալ գալիք հնարավորություններն ու մարտահրավերները:

Մենք կարծում ենք, որ նորարարների համայնքը Հայաստանում կարող է թարմ ու հետաքրքիր մտքեր տալ Հայաստանի այլընտրանքային  զարգացման մասին: Սպասում ենք ձեր արձագանքին: