Հուլիսին Կոլբա Լաբը հայտարարել է նորարար գաղափարների մրցույթ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները նորացնելու նպատակով: Մենք ունենք բազմաթիվ աջակից նյութեր, որոնք կօգնեն ձեզ հասկանալու, ինչով է զբաղվում Կոլբա Լաբըկոգեշնչեն ձեզ նորարար մտքերի մշակման հարցում:

Բացի այդ, Կոլբա Լաբի թիմը պլանավորել է մի շարք հանդիպումներ Երեւանում եւ մարզերում՝ ավելի մանրամասն պատմելու մրցույթի պայմանների մասին, թե ինչպիսի գաղափարներ ենք ակնկալում ստանալ, խոսելու ընտրության չափանիշների  մասին եւ պատասխանելու ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Այժմ հաստատված կայանալիք հանդիպումների ամսաթվերը սրանք են՝

 

Երբ Որտեղ
18.08; ժ. 16:00 ք.Արմավիր, Արմավիր Ինֆոտուն (Շահումյան 68 ա)
Շուտով կիմանանք ք. Մարտունի, Մարտունի Ինֆոտուն
26.08; ժ. 11:00  ք. Իջեւան, Իջեւանի ինֆոտուն (Անկախության 60)
26.08; ժ.16:00 ք. Վանաձոր, Վանաձորի քաղաքացիական-երիտասարդական կենտրոն, Վարդանաց 17
10.09 ժ. 12:00 ք. Գյումրի, Մհեր Մկրտչյան 38ա/1, Գյումրի Ինֆոտուն
05.09,11:00 ք. Աշտարակ, «Առաջընթաց» ԵՀԿ
Դեռ չգիտենք ք. Երեւան
 19.09, ժ.15:00 ք. Գավառ,Գավառի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն, Կաբելագործների 32/4
 18.09, ժ.14:00 ք. Գորիս, Գորիսի մամուլի ակումբ , Անկախության 2
 26.09,  ժ.17:30 ք. Երեւան , ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Պ. Ադամյան 14