Կոլբա լաբը ոչ միայն գաղափարների ինկուբատոր է, որտեղ նորարար մտքերը հղկվում ու դառնում են նախագծեր, իրականանում են նոր ծրագրեր, այլեւ ստեղծագործ մտածողությամբ մարդկանց ակումբ է, որն իր շուրջն է հավաքում նախաձեռնող ու հետաքրքրասեր մարդկանց: Այս անգամ Կոլբա լաբի նախաձեռնությունը ֆոտոշարք է նրա մասին, թե ինչպես են ընկալում մեր գործընկերները սոցիալական նորարարությունը: Յուրաքանչյուր մասնակից փորձել է գտնել սոցիալական ինովացիայի սեփական բաղադրատոմսը: Թե ինչ է դրանից ստացվել, կարող եք ծանոթանալ մեր ֆեյսբուքյան ֆոտոալբոմում, որը կթարմացվի յուրաքանչյուր ուրբաթ: