Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբը,Եվրոպական միությունը և Վորլդ Վիժն Հայաստանի և «Կարիերայի լաբ» կարիերայի և շարժունության կենտրոնի հետ համատեղ կազմակերպեցին Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար նախատեսված կարիերայի և ձեռներեցության տոնավաճառ։ Միջոցառումը տեղի ունեցավ Գավառում։
Գավառի կարիերայի և ձեռներեցության տոնավաճառը բաց հարթակ էր բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են առկա աշխատատեղերի մասին թարմ տեղեկատվություն, հետաքրքրված են կրթական հնարավորություններով ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկում։ Տեղական ՀԿ-ները և նախաձեռնությունները ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը և համագործակցության հնարավոր ուղղությունները։ Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի երիտասարդներին կրթական, կամավորական կամ աշխատանքային հնարավորություններ առաջարկող տեղական, ազգային, միջազգային կազմակերպություններ և կառույցներ։
Տոնավաճառին զուգահեռ ընթացան մի շարք վարպետաց դասեր և հանրային զրույցներ տարբեր թեմաների շուրջ, ինչպիսիք են օրինակ՝ աշխատաշուկայում մրցունակության հիմնական կոմպետենցիաները, ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին, ինչն է կարևոր սոցիալական ցանցերում ներկայանալիս և այլն։
Նույն օրը նաև տեղի ունեցավ ձեռներեցության դասընթաց, որը վարեցին Sevan Startup Summit-ի կազմակերպիչները։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ստացան անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ իրենց առաջին քայլերը ձեռներեցության ոլորտում անելու համար։
***Տոնավաճառն իրականացվում է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:
***Տոնավաճառն իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների ՍԵՅ ՅԵՍ հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական մ