Կոլբա լաբը Հայաստանում գործող նորարարական լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են նորարարական գաղափարներ, և կյանքի են կոչվում նոր նախաձեռնություններ: Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով և ոլորտներում: Սակայն կան մի շարք ուղղություններ և մոտեցումներ, որոնք մեր ուշադրության կենտրոնում են, ինչպիսին օրինակ՝  գաղափարների ինկուբացիա քաղաքացիների և պետական աշխատողների շրջանում, արհեստական բանականության և մեծ տվյալների կիրառում զարգացման ծրագրերում, ստեղծագործականության և ձեռներեցության խթանում, քաղաքականության մշակում տվյալների հիման վրա: 

Մենք ողջունում ենք ցանկացած նոր նախագիծ և բաց ենք նոր համագործակցության հնարավորությունների առջև: Եթե դուք կարծում եք, որ ձեր նախաձեռնությունը և Կոլբա լաբը կարող են գործընկերներ դառնալ, անպայման պատմեք մեզ, կապ հասատելով մեզ հետ:  

Եթե դուք ունեք որևէ նորարարական գաղափար, որը լուծում է Հայաստանում առկա որևէ սոցիալական խնդիր, ապա կարող եք դիմել մեր թեմատիկ մրցույթներից որևէ մեկին:

Մենք բազմաթիվ փորձարկելու և նոր մոտեցումներ կիրառելու մտքեր ունենք, և եթե դուք ուզում եք Հայաստանում իրականացվող նորարար նախաձեռնությունների մաս դառնալ, ապա կարող եք միանալ մեր թիմին որպես պրակտիկանտ կամ կամավոր: Պարզապես տեղյակ պահեք մեզ այդ մասին գրելով [email protected] էլ.հասցեին,  այլապես մենք չենք իմանա դրա մասին:

Դուք կարող եք դիմել մեր թեմատիկ մրցույթներից որևէ մեկին կամ պարզապես ներկայացնել ձեր առաջարկը` Բաց գաղափարների մրցույթին, որն ամփոփվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Խորհուրդ. ուշադիր կարդացեք մրցույթի հայտարարությունը, դիմելուց առաջ ուսումնասիրե՛ք բոլոր օգտակար մանրամասներն ու հղումները, որոնք առկա են կայքում:

Մենք չենք ստորագրում նմանատիպ փաստաթուղթ: Լաբը չի իրականացնում գաղափարներ, մենք օգնում ենք դիմորդներին մոդեալավորել իրենց գաղափարի նախատիպը և աջակցում ենք դրա հետագա  ֆոնդահայթաթման և ընդլայնելու հարցերում:

Բոլորը: Մենք ընդունում ենք նորարական գաղափարներ անհատներից, առևտրային և հասարակական կազմակերպություններից, նախաձեռնող խմբերից և յուրաքանչյուր քաղաքացուց, ով հետաքրքրված է Հայաստանում նորարարական մոտեցումներով հասարակական խնդիր լուծել և ունենալ սոցիալական ազդեցություն: 

Անսահմանափակ քանակությամբ նորարար գաղափարներ: Մեկ դիմորդը կարող է ներկայացնել այնքան թվով գաղափարներ, որքան մուսան կհուշի:


Գաղափարները գնահատվում են միջազգային և տեղական ժյուրիի կողմից: Դուք կարող եք ընտրության չափանիշների և ընթացակարգերի մասին առավել մանրամասն կարդալ մեր կայքէջում: Հիշեք, որ մեզ մոտ մրցում են գաղափարները և ոչ թե անհատները:

Գաղափարների ինկուբատորում մենք ձեզ կօգնենք ձեր գաղափարի աշխատող նախատիպը մոդելավորել: Բայց պետք չէ ակնկալել, որ ձեր փոխարեն մեր թիմը կանի ողջ աշխատանքը ;) 

Կոլբա լաբը կաջակցի ձեր թիմին բազմաթիվ մասնագետների և փորձագետների հետ կապ հաստատելու, դրամահավաքի ռեսուրսներ հայթայթելու և ծրագրային թիմում պակասող փորձագիտական ռեսուրսի ներդրմամբ: Ինչպես նաև հաղթող գաղափարների համար կստեղծենք հնարավորություններ՝ դառնալու ՀՀ կառավարության և ՄԱԿ- ի զարգացման ծրագրի շրջանակներում իրագործվող կենսունակ նախագծերից մեկը: Դուք կապ հաստատելու հնարավորություն կստանաք տարբեր բնագավառներում աշխատող մենթորների և խորհրդատուների հետ՝ կանաչ տնտեսությունից մինչև այլընտրանքային ֆինանսական գործիքներ:

Չնայած ինկուբացիայի ամենաարժեքավոր մասը ոչ ֆինանսական է, ձեր գաղափարի մոդելավորման համար Լաբը կարող է տրամադրել մինչև $3000 ֆինանսական աջակցություն:

Հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումի առանձնահատկությունները՝ Կոլբա լաբը և նորարարը (Դուք), միասին որոշում են, թե ինչպիսի ներգրավվածություն է անհրաժեշտ յուրաքանչյուր դեպքի համար (գաղափարը կարող է դառնալ քաղաքացիական նախաձեռնություն, ստարտափ նախագիծ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կամ տեղական կառավարման մարմինների նախագիծ): Մենք ձեզ պարզապես օգնում ենք կյանքի կոչել ձեր միտքը, սակայն գաղափարի իրականացման բոլոր փուլերում այն լիովին պատկանում է ձեզ:

Եթե վերոնշյալ հարցերի պատասխանները կարդալով, հարցեր են մնացել Կոլբա լաբի աշխատանքի հետ կապված,  կարող եք մեզ հետ կապ հաստատել Ֆեյսբուքի միջոցով, գրել մեր էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ պարզապես զանգահարել +37460 530000*224 (նախընտրելի է աշխատանքային ժամերին): Մենք միշտ պատրաստ ենք պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին: