Նոր նպատակներ, նոր ուժ, նոր տեխնոլոգիա: #2030NOW

2015թ․Սոցիալական նպատակների գագաթնաժողովը (Social Good Summit) կհամախմբի աշխարհի ավելի քան 100 երկիր՝որոշում կայացնելու և մեկնարկելու աշխարհի բոլոր հատվածներում մարդկանց կյանքի բարելավման նոր ուղիներ։Սեպտեմբերի 27-28-ը կայանալիք Social Good Summit-ի ընթացքում ակտիվիստներ, ստեղծագործ մարդիկ, փորձագետներ, առաջնորդներ, ակտիվ քաղաքացիներ եւ բոլոր հետաքրքրված ու ոչ անտարբեր մարդիկ ուսումնասիրելու ու քննարկելու են, թե ինչպես են նոր տեխնոլոգիաներն ու մեդիա գործիքները օգնում հասնելու «Կայուն զարգացման նպատակներին»:

Հայաստանը եւս կմիանա այս գլոբալ միջոցառումների շարքին՝  կազմակերպելով Social Good Talks Հայաստանը։  Հանդիպման ժամանակ առաջին անգամ կներկայացվեն ՄԱԶԾ/ Կոլբա նորարարական լաբորատորիայի մեթոդաբանությամբ մշակված սոցիալական ստարտափերը։

Յուրաքանչյուր նորարարական ստարտափ մեկնարկում է` առաջարկելով լուծումներ այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են սոցիալական անարդարությունը, էներգետիկ կայունությունը, հաշվետու կառավարման համակարգը եւ արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքներ։

Շտապեք միանալ միջոցառմանը։

16:30-18:00, Միրզոյան գրադարան (Մհեր Մկրտչյան 10)

  • Վարյա Մերուժանյան-Հայաստանը #2030now-ի շրջանակում

Նպատակ7․ ապահովել բոլորի համար մատչելի, հուսալի, կայուն և ժամանակակից էներգիայի հասանելիություն

  • Արսեն Վարդանյան – Արեւային մարտկոցներով ու LED լամպերով լուսավորությունը Գյումրիում

Նպատակ12․ ապահովել սպառման և արտադրության կայուն մոդելներ

  • Խաչիկ Հարությունյան- Կաթնամթերքի շուկայի առանձնահատկությունները. սպառողների վարքագիծը Հայաստանում

Նպատակ 9. Ստեղծել դիմակայուն ենթակառուցվածքներ, աջակցել ընդգրկուն և կայուն արդյունաբերության զարգացմանը, խթանել նորարարությունը

  • Կարեն Երզնկանյան- Smart City լուծումներ
  • Արթուր Դոլմաջյան- Երեւանի հանրային տրանսպորտի հասանելիության քարտեզ

Նպատակ16․ Խթանել խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը՝ հանուն կայուն զարգացման, բոլորի համար հասանելի դարձնել արդարությունը, բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական հաստատություններ

  • Լիանա Դոյդոյան – Հաշվետու հանրային աշխատող․ ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ

Միջոցառումը հայերեն է։

Եթե հետաքրքրված եք, թե ինչպես է Հայաստանը արձագանքելու աշխարհի մարտահրավերներին առաջիկա 15 տարիների ընթացքում կամ պարզապես հետաքրքրված եք Հայաստանում գործող սոցիալական ստարտափերով, ուրեմն հանդիպումը ձեր կհետաքրքրի։