Կոլբա լաբը կազմակերպում է մարդակենտրոն մեթոդի կիրառման մեկօրյա քննարկում՝ նվիրված մեծահասակների փորձագիտության ու ժամանցի այլընտրանքային ընկալմանն ու կազմակերպմանը: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է մարդակենտրոն մեթոդը, ինչպե՞ս են հղկվում ու կատարելագործվում գաղափարները Կոլբա լաբ ինկուբատորում, ինչպես նաև ներգրավվել ստեղծագործ մտքերի մշակման գործընթացում, ծանոթանալով սոցիալական ստարտափերի մշակման նորարար գործիքակազմին, ապա միացեք մեր միջոցառմանը:

Հանդիպումը կհամախմվի ստեղծագործ մարդկանց, հոգեբանների, լրագրողների և սոցիոլոգների՝ մշակելու մեծահասակների խնդիրներին ուղղված նորարար լուծումներ: Ու՞ր են անհետանում աշխատանքի շուկայից 50 անց պրոֆեսիոնալները: Ինչպե՞ս օգտագործել գործունակ ու փորձառու մարդկանց պոտենցիալը: Ինչպե՞ս լրացնել կենսաթոշակի տարիքին հասած մասնագետների իմաստավորված ժամանցի ու խնամքի բացը:

Այս աշխատանքային քննարկման մասնակցությունը ենթադրում է ձեր պարտադիր մասնակցությունը ողջ օրվա ընթացքում, քանի որ յուրաքանչյուր մաս հենվում է նախորդ մասի ընթացքում կատարված աշխատանքների վրա: Մասնակիցները կաշխատեն թիմերում՝ ծանոթանալով ստարտափերի մշակման մոտեցումներին,կիրառելով հատուկ մեթոդներ ու գործիքակազմ, որը հիմնված է անգլիական հայտնի NESTA կազմակերպության, ինչպես նաեւ Կոլբա լաբի մշակած մոտեցումների վրա:

Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 12-ին, շաբաթ օրը ժամը 10:00-16:00, ՄԱԿ-ի գրասենյակում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով մինչեւ սեպտեմբերի 10-ը, ժ. 00:00: