Մարտի 27-29-ը կկայանա սոցիալական նորարարության ճամբար, որին կմասնակցեն ստորեւ ներկայացրած հինգ գաղափարները, որոնք ընտրվել են կլիմայի փոփոխության վերաբերյալ հայտարարված մրցույթին ներկայացված հայտերից: Մրցույթը փնտրում էր նորարար ու այլընտրանքային լուծումներ, որոնք օգտագործում են տեղեկատվական (վեբ թե բջջային) տեխնոլոգիաները՝ կլիմա փոփոխության հետեւանքների վաղ ազդարարման համար:
Ընտրված գաղափարները ներկայացրած մարդիկ եւ միջոցառմանը գրանցված դիզայներները, ծրագրավորողները, բիզնեսի և մարքետինգի մասնագետները սոցիալական նորարարության ճամբարի ընթացքում կաշխատեն խմբերում ՝ ծրագրերի մոդելների մշակման վրա:
I’m A-Live վեբ պորտալ
Ստեղծել ճանաչողական ու ուսուցողական պորտալ, որ կտեղեկացնի օգտատերերին, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն արտակարգ իրավիճակում: Ծրագրի շնորհիվ ազգաբնակչությունը տեղեկացված կլինի, թե ինչ է պետք անել ցանկացած աղետի դեպքում: Լուծումն ենթադրում է կայքի ստեղծում, ինչպես նաեւ համապատասխան հավելվածի և կարճ հաղորդագրությունների օգտագործում եւ հետադարձ կապի ապահվում:
Օգտատերը հնարավորություն կունենա ստանալ հիմնական տեղեկատվություն աղետի կրիտիկական ստեղծման պահից հետո. ինչպես վերացնել հետևանքները, օգնել շրջապատին, օգտագործել ձեռքի տակ եղած իրերը:
Ամենից կարևոր կետը վաղ արձագանքման բոլոր գործող համակարգերին կցվող համակարգն է, որի աշխատանքը ձևը հետեւյալն է՝ բջջային հեռախոսը ստանում է ազդանշան բնական աղետի մասին, որից հետո մշակում է հաղորդագրությունը և տալիս համապատասխան ցուցումներ` ըստ հրատապության աստիճանի:
Ավելի մանրամասն ծրագրի մասին կարդացեք այստեղ:
Խաղաֆիկացված լուծում. հավաքի՛ր միավորներ
Արտակարգ իրավիճակների մասին որպես իրազեկման մեթոդ ստեղծել համապատասխան կրթական խաղ: Այն կազմված կլինի ավելի փոքր խաղերից, որոնցից յուրաքանչյուրը կսովորեցնի ճիշտ պահելաձևը այս կամ այն աղետի դեպքում: Գրավիչ նկարազարդումների և հետաքրքիր խաղային ընթացքի շնորհիվ խաղը ձեռք կբերի լայն տարածում և կօգնի օգտատերերին տեղեկանալ, թե ինչ պետք չի անել որոշ իրավիճակներում: Բացառելով «սխալ» տարբերակները, օգտատերերը կտեղեկանան, թե ինչպես է պետք վարվել ու արձագանքել կլիմայի փոփոխության այս կամ այն բացասական հետեւանքների արձագանքելուց:
Միջավայրի սենսորների խիտ ցանց Big Data հավաքարգման համար
Օգտագործելով բաց կոդով և ազատ ծրագրեր և սարքեր, ստեղծել սենսորների խիտ ցանց, որոնք կչափեն և կփոխանցեն մանրամասն տեղեկություններ արտաքին միջացայրի ցուցանիշների մասին (օդի և հողի ջերմաստիճան և խոնավություն, մթնոլորտի ճնշում, ձայնային աղմուկ, լուսավորություն, ՈՒՄ)։ Հավաքագրելով բազմաթիվ մանրամասն տեղեկություններ և դրանց փոփոխությունը, կարճ ժամանակում հնարավոր կլինի ստանալ տարբեր ոլորտների համար կարևոր տեղեկություններ, իսկ տարիների ընթացքում դա արդեն կդառնա «Big Data», որը կարող է հետաքրքիր բացահայտումների աղբյուր հանդիսանա։
Ցանցը պետք է կազմված կառուցված լինի մի քանի մակարդակով, և ունենա վեցանկյուն «բջիջների» կառուցվածք։
Ավելի մանրամասն ծրագրի մասին կարդացեք այստեղ:
Ով քնած է, արթուն կացեք
«Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնի թիմն առաջարկում է ազգային էպոսի հերոսների կերպարների հիման կրթական խաղի ստեղծում: Բոլորիս հայտնի «Սասունցի Դավթի» հերոսը կլինի խաղի հիմնական հերոսը, որի միջոցով օգտատերերը կծանոթանան տարբեր արտակարգ իրավիճակներում ճիշտ ու արագ արձագանքման տարբերակներին: Խաղի մշակումն ենթադրում է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային/տպագիր տարբերակներ, որոնք լայն տարածում կգտնեն, այդ կերպ տեղեկացնելով լայն հանրությանը արտակարգ իրավիճակներում փրկվելու ու ուրիշներին օգնելու տարբերակների մասին:
ԱՏՀ/ՀԶ մեթոդներով վաղ ահազանգման վեբ համակարգ
Մշակված վաղ ահազանգման համակարգի վերջնական նպատակը կլինի հետազոտությունների և կանխատեսումների միջոցով, գիտականորեն հիմնավորված մեթոդաբանությամբ իրականացնել կլիմայի գլոբալ փոփոխության ոիսկերի հայտնաբերում , դրանց վերլուծություն , հետևանքների կանխատեսում և հետևանքները մեղմելուն ուղղված քայլերի մշակում: Եվ իհարկե, այս գործողությունների արդյունքների մասին տեղեկացնելը հասարակության լայն շերտերին :
Այդ տեսանկյունից աշխարհագրական տեղեկատվական համակարգերը և հեռահար զոնդավորման մեթոդները թույլ կտան օպերատիվ կերպով նշված քայլերըկատարել: Վերջնական արդյունքում կստեղծվեն թվային թեմատիկ քարտեզներ: Տեղեկատվության փոխանցումը հասարակության լայն շերտերին կկատարվի վեբ կայքի միջոցով , որտեղից յուրաքանչյուր ոք թվային թեմատիկ քարտեզների օգնությամբ կարող է ստանալ համապարփակ տեղեկատվություն կլիմայի գլոբալ փոփոխության ոիսկերի, դրանց վերլուծության արդյունքների , հետևանքների մասին : Առանձին բաժին կհատկացվի նաև կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված քայլերին:
Ավելի մանրամասն ծրագրի մասին կարդացեք այստեղ: